Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱ ...

12.06.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.10.2018  -ից մինչեւ   12.06.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 11.06.2020 թիվ 945-Ա որոշում)

i

040.0542.050518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 542-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով ապահովել 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` համագործակցելով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ` ապահովել 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու փոփոխության իրականացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 542-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի անվանումը |Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի   |

|                 |շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված           |

|                 |միջոցառումների իրականացման ծրագիր (այսուհետ`       |

|                 |ծրագիր)                                            |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրում         |ՀԱԷԿ-»Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ,         |

|օգտագործված      |Վարկային համաձայնագիր - 2015 թվականի փետրվարի 5-ի  |

|եզրույթները,     |«Հայաստանի Հանրապետության կառավարության և          |

|հապավումները և   |Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև  Հայաստանի|

|հասկացությունները|Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի    |

|                 |շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների       |

|                 |ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության       |

|                 |կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու |

|                 |մասին» համաձայնագիր,                               |

|                 |Պայմանագիր-ՀԱԷԿ-ի և  ծրագրի կապալառու «Ռուսատոմ    |

|                 |Սերվիս» ԲԸ-ի միջև  2015 թվականի հունիսի 1-ին կնքված|

|                 |«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի  |

|                 |շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների       |

|                 |իրականացում, ծառայությունների մատուցում և          |

|                 |ապրանքների մատակարարում» N 309/688-Դ պայմանագիր,   |

|                 |N 1 լրացուցիչ համաձայնագիր-պայմանագրի` «Հայկական   |

|                 |ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի         |

|                 |երկարաձգման ծրագրի կառավարում» N 1 լրացուցիչ       |

|                 |համաձայնագիր,                                      |

|                 |ՀԿԲ-համակարգեր, կոնստրուկցիաներ և  բաղադրիչներ     |

|                 |(ՍԿԿ-սիստեմի, կօնստռուկցիի ի կօմպօնենտի)           |

|                 |ՍՏՕ 1.1.1.01.006.0327-2015 փաստաթուղթ-»Կոնցեռն     |

|                 |Ռոսէներգոատոմ» բաժնետիրական ընկերության կողմից     |

|                 |մշակված ստանդարտ, գործող ատոմային կայանների բլոկերի|

|                 |շահագործման ժամկետի երկարացման համար,              |

|                 |ՀՀ ՄԱԿԿ - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման  |

|                 |կոմիտե,                                            |

|                 |ՇԼԺ-շահագործման լրացուցիչ ժամկետ                   |

|                 |(ԴՍԷ-դօպօլնիտելնիյ սռօկ էկսպլուատացիի),            |

|                 |ՕՊԲ-88/97 (ՆՊ-001-97)-ատոմային էներգիայի           |

|                 |օգտագործման ոլորտի դաշնային նորմեր և  կանոններ,    |

|                 |ատոմակայանների անվտանգության ապահովման ընդհանուր   |

|                 |դրույթներ,                                         |

|                 |ՏՀՀ-տեղեկատվական հաշվողական համակարգ               |

|                 |(ԻՎՍ-ինֆօռմացիօննօ-վիչիսլիտելնայա սիստեմա),        |

|                 |ԿՊՀ-կառավարման և  պաշտպանության համակարգ           |

|                 |(ՍՈւԶ-սիստեմա ուպռավլենիյա զասչիտի),               |

|                 |ՆՌՏՎՀ-ներռեակտորային և  տեխնոլոգիական վերահսկման   |

|                 |համակարգ (ՍՎՌՏԿ-սիստեմա վնուտռիռեակտօռնօգօ         |

|                 |տեխնօլօգիչեսկօգօ կօնտռօլյա),                       |

|                 |ՏՏՍ-տրանսպորտային-տեխնոլոգիական սարքավորումներ     |

|                 |(ՏՏՍ-տռանսպօռտնօ-տեխնօլօգիչեսկօե օբօռուդօվանիե),   |

|                 |ՌԱԹ-ռադիոակտիվ թափոններ (ՌԱՕ-ռադիօակտիվնիե օտխօդի),|

|                 |ԽԵՏ-խորը եռաթանձրացման տեղակայանք (ՈւԳՈւ-ուստանօվկա|

|                 |գլուբօկօգօ ուպառիվանիյա)                           |

|                 |ԲԲՍ-բաց բաշխիչ սարքավորում (ՕՌՈւ- օտկռիտօե         |

|                 |ռասպռեդելիտելնօե ուստռօյստվօ):                     |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի           |ՀԱԷԿ-պատվիրատու                                    |

|իրականացման համար|«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-կապալառու                     |

|պատասխանատու     |                                                   |

|կողմերը          |                                                   |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի առարկան   |ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի        |

|                 |երկարաձգման միջոցառումների իրականացում` ներառյալ   |

|                 |հետազոտման ենթակա ՀԿԲ-ի ցանկից դուրս մնացած ՀԿԲ-երի|

|                 |հետազոտությունների անցկացում, սարքավորումների      |

|                 |մատակարարում, շինարարական - մոնտաժային գործարկման -|

|                 |կարգաբերման, գիտահետազոտական աշխատանքների,         |

|                 |վերահսկողության և  անհրաժեշտ փորձարկումների        |

|                 |իրականացում` ներառյալ մոդիֆիկացիայի ենթարկվող ՀԿԲ  |

|                 |տեխնիկական առաջադրանքին համապատասխան անվտանգության |

|                 |հիմնավորումների, նախագծային և  աշխատանքային        |

|                 |փաստաթղթերի մշակում, ինչպես նաև  մոդիֆիկացիայից    |

|                 |հետո դրանց համաբլոկային (դինամիկ) փորձարկումների   |

|                 |ծրագրերի և  տեխնիկական ձեռնարկների մշակում` ՀՀ-ում |

|                 |գործող ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը    |

|                 |կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան: |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի կազմը     |Ծրագիրը ներառում է հետևյալ  աշխատանքները,          |

|                 |ծառայությունները, սարքավորումների և  նյութերի      |

|                 |մատակարարումները`                                  |

|                 |1. N 1 ուղղությամբ «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի        |

|                 |շահագործման նախագծային ժամկետի երկարաձգումը        |

|                 |հիմնավորող փաստաթղթերի մշակում» պետք է իրականացվեն |

|                 |հետևյալ  աշխատանքները`                             |

|                 |1.1. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ՀԿԲ-ների համալիր      |

|                 |հետազոտման արդյունքների մասին հաշվետվության        |

|                 |վերամշակում` համաձայն ՀՀ ՄԱԿԿ պահանջների (2016     |

|                 |թվականի հունվարի 19-ի հրաման N 9)` հաշվետվության   |

|                 |նոր տարբերակի հրապարակմամբ.                        |

|                 |1.2. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը ՇԼԺ-ին նախապատրաստելու|

|                 |միջոցառումների ամփոփիչ պլանի մշակում` համաձայն ՍՏՕ |

|                 |1.1.1.01.006.0327-2015 փաստաթղթի և  համաձայնեցում  |

|                 |կարգավորող մարմնի հետ.                             |

|                 |1.3. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը ՇԼԺ-ին նախապատրաստելու|

|                 |ծրագրի մշակում միջոցառումների ամփոփիչ հաստատված    |

|                 |պլանի հիման վրա` համաձայն շահագործման ժամկետի      |

|                 |երկարացմանը ներկայացվող պահանջների (ՀՀ             |

|                 |կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն  |

|                 |որոշման հավելված) և  հաշվի առնելով ՍՏՕ             |

|                 |1.1.1.01.006.0327-2015 փաստաթղթի դրույթները` ծրագրի|

|                 |նոր տարբերակի հրապարակմամբ.                        |

|                 |1.4. ամրության հաշվարկների կատարում և  ՀԱԷԿ-ի 2-րդ |

|                 |էներգաբլոկի ՀԿԲ-ների տեխնիկական վիճակի և           |

|                 |մնացորդային գոյապաշարի վերաբերյալ                  |

|                 |եզրակացությունների մշակում (հաշվարկների և  2017    |

|                 |թվականին կատարված գործիքային հետազոտման            |

|                 |արդյունքներին վերաբերող եզրակացությունների         |

|                 |համաձայնեցված ցանկի ծավալով).                      |

|                 |1.5. ելակետային տվյալների պատրաստում` ՀԱԷԿ-ի N 2   |

|                 |էներգաբլոկի սարքավորումների և  համակարգերի տարրերի |

|                 |արդիականացումը /փոխարինումը նախագծելու համար.      |

|                 |1.6. նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի դրույթների    |

|                 |պարզաբանմանն ուղղված խորհրդատվական ծառայությունների|

|                 |մատուցում.                                         |

|                 |1.7. մշակված հաշվետու փաստաթղթերի անկախ            |

|                 |փորձաքննության անցկացում ՖԲՈւ «ՆՏՑ ՅաՌԲ»-ի         |

|                 |(Ռուսաստանի Դաշնության Ռոստեխնադզոր) կողմից: Անկախ |

|                 |փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի և       |

|                 |թեմատիկ հարցերի ցանկը համաձայնեցվել է ՀՀ ՄԱԿԿ-ի    |

|                 |հետ.                                               |

|                 |1.8. աջակցության տրամադրում պատվիրատուին ՀՀ ՄԱԿԿ-ի |

|                 |հետ կապալառուի աշխատանքների արդյունքները           |

|                 |համաձայնեցնելու ընթացքում (իր պատասխանատվության    |

|                 |սահմաններում):                                     |

|                 |2. N 2 ուղղությամբ «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը ՇԼԺ-ին |

|                 |նախապատրաստելու ծրագրի իրականացում» պետք է         |

|                 |իրականացվեն հետևյալ  աշխատանքները`                 |

|                 |2.1. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի   |

|                 |երկարաձգման հիմնավորման համար անհրաժեշտ            |

|                 |գիտահետազոտական, նախագծային, վերլուծական,          |

|                 |շինմոնտաժային, գործարկման-կարգաբերման և            |

|                 |վերանորոգման աշխատանքներ.                          |

|                 |2.1.1. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի      |

|                 |շիկամշակում.                                       |

|                 |2.1.2. ռեակտորի իրանի ճառագայթումային բեռնվածքի    |

|                 |մոնիթորինգ.                                        |

|                 |2.1.3. ռեակտորի վերին բլոկի տեխնիկական վիճակի և    |

|                 |գոյապաշարի վերականգնում (ջերմային առձգիչների       |

|                 |փոխարինում, շառավղային անցումի վերանորոգում,       |

|                 |նստեցման մակերևույթի  վերանորոգում):               |

|                 |2.2. Սարքավորումների և  տարրերի                    |

|                 |փոխարինում/արդիականացում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը   |

|                 |ՇԼԺ-ին նախապատրաստելու հաստատված ծրագրի ծավալով    |

|                 |(ներառյալ ծրագրի հաստատված փոփոխությունները).      |

|                 |2.2.1. պոմպային սարքավորումների մատակարարում,      |

|                 |մատակարարվող պոմպային սարքավորումների փոխարինման   |

|                 |աշխատանքային և  նախահաշվային փաստաթղթերի մշակում.  |

|                 |2.2.2. անվտանգության 1-ին, 2-րդ և  3-րդ դասերի (ըստ|

|                 |ՕՊԲ-88/97 (ՆՊ-001-97) արմատուրայի մատակարարում,    |

|                 |մատակարարվող արմատուրայի փոխարինման աշխատանքային և |

|                 |նախահաշվային փաստաթղթերի մշակում.                  |

|                 |2.2.3. խողովակաշարերի տարրերի մատակարարում         |

|                 |(խողովակներ, անցումներ, եռաբաշխիկներ և  այլն),     |

|                 |մատակարարվող խողովակաշարերի տարրերի փոխարինման     |

|                 |աշխատանքային և  նախահաշվային փաստաթղթերի մշակում.  |

|                 |2.2.4. օդափոխման սարքավորումների մատակարարում      |

|                 |(ներառյալ սառնարանային կայանքները, կլիմայական      |

|                 |պահարանները), մատակարարվող օդափոխման               |

|                 |սարքավորումների փոխարինման աշխատանքային և          |

|                 |նախահաշվային փաստաթղթերի մշակում.                  |

|                 |2.2.5. 2.2.1-2.2.4-րդ կետերով նախատեսված           |

|                 |մատակարարվող սարքավորումների ցանկը որոշվում է      |

|                 |համալիր հետազոտության արդյունքների հիման վրա և     |

|                 |ենթակա է պատվիրատուի և  կապալառուի միջև  նախնական  |

|                 |համաձայնեցման.                                     |

|                 |2.2.6. 2.2.1-2.2.4-րդ կետերով նախատեսված           |

|                 |սարքավորումների փոխարինումը (ներառյալ              |

|                 |շինարարական-մոնտաժային, գործարկման-կարգաբերման     |

|                 |աշխատանքները, աշխատանքային և  նախահաշվային         |

|                 |փաստաթղթերով նախատեսված նյութերի ձեռքբերումը)      |

|                 |իրականացնում է պատվիրատուն` սեփական միջոցների      |

|                 |հաշվին, վարկային գծից դուրս.                       |

|                 |2.2.7. առաջին կոնտուրի սարքավորումների և           |

|                 |խողովակաշարերի բլոկային հանվող ջերմամեկուսացման    |

|                 |փոխարինում-մոնտաժման-հավաքման աշխատանքներ:         |

|                 |2.3. Ըստ համալիր, գործիքային հետազոտության         |

|                 |արդյունքների և  հաշվարկային հիմնավորման            |

|                 |արդյունքների` Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի      |

|                 |համակարգերի արդիականացում` ՇԼԺ-ին նախապատրաստելու  |

|                 |ծրագրին համապատասխան.                              |

|                 |2.3.1. ակտիվ գոտու վթարային հովացման               |

|                 |համակարգ-աշխատանքային փաստաթղթերին համապատասխան    |

|                 |սարքավորումների և  նյութերի արտադրություն և        |

|                 |մատակարարում, շինմոնտաժային, գործարկման-կարգաբերման|

|                 |աշխատանքների և  անհրաժեշտ փորձարկումների կատարում. |

|                 |2.3.2. սպրինկլերային համակարգ-աշխատանքային         |

|                 |փաստաթղթերին համապատասխան սարքավորումների և        |

|                 |նյութերի արտադրություն և  մատակարարում,            |

|                 |շինմոնտաժային, գործարկման-կարգաբերման աշխատանքների |

|                 |և  անհրաժեշտ փորձարկումների կատարում.              |

|                 |2.3.3. ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի տեղեկատվական և        |

|                 |ավտոմատացված համակարգերի համալիր` ՏՀՀ, ԿՊՀ         |

|                 |էլեկտրական սարքավորումների համալիր, ՆՌՏՎՀ -        |

|                 |աշխատանքային փաստաթղթերին համապատասխան նյութերի    |

|                 |մատակարարում, շինմոնտաժային, գործարկման-կարգաբերման|

|                 |աշխատանքների և  անհրաժեշտ փորձարկումների կատարում. |

|                 |2.3.4. ՀԱԷԿ-ի սահմաններում և  5 կմ շառավղով գծային |

|                 |ազդարարման համակարգ-սարքավորումների արտադրություն  |

|                 |և  մատակարարում.                                   |

|                 |2.3.5. հուսալի սնման համակարգ-աշխատանքային         |

|                 |փաստաթղթերին համապատասխան սարքավորումների և        |

|                 |նյութերի արտադրություն և  մատակարարում,            |

|                 |շինմոնտաժային, գործարկման-կարգաբերման աշխատանքների |

|                 |և  անհրաժեշտ փորձարկումների կատարում.              |

|                 |2.3.6. ավտոմատ կարգավորման համակարգ-արդիականացման  |

|                 |նախագծում (աշխատանքային և  նախահաշվային փաստաթղթերի|

|                 |մշակում), սարքավորումների արտադրություն և          |

|                 |մատակարարում.                                      |

|                 |2.3.7. ռեակտորային արտադրամասի ամբարձիչներ`        |

|                 |կամրջային ամբարձիչ 250/32 տ. ուժ, կամրջային        |

|                 |ամբարձիչ 30/5 տ. ուժ - աշխատանքային փաստաթղթերին   |

|                 |համապատասխան սարքավորումների և  նյութերի           |

|                 |արտադրություն և  մատակարարում, շինմոնտաժային,      |

|                 |գործարկման-կարգաբերման աշխատանքների և  անհրաժեշտ   |

|                 |փորձարկումների կատարում.                           |

|                 |2.3.8. ռեակտորի գլխավոր անջատատեղի մանեկապտտչի     |

|                 |արդիականացում (վերանորոգում).                      |

|                 |2.3.9. համաբլոկային (դինամիկ) փորձարկումների       |

|                 |իրականացում` փորձարկումների ծրագրի մշակման և       |

|                 |փորձարկումների տեխնիկական ղեկավարման մասով:        |

|                 |2.4. ՌԱԹ-երի հետ անվտանգ աշխատանք կատարելու        |

|                 |միջոցառումների իրականացում ՇԼԺ ընթացքում` համաձայն |

|                 |ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային      |

|                 |ժամկետի երկարաձգման ընթացքում առաջացած ռադիոակտիվ  |

|                 |թափոնների կառավարման հաստատված հայեցակարգի` հաշվի  |

|                 |առնելով արդի գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի|

|                 |պահանջները:                                        |

|                 |2.4.1. կոնտեյներներում լավորակված ՌԱԹ-երի պահման   |

|                 |հզորությունների կազմակերպում`                      |

|                 |* հանգարատիպ պահեստի կառուցում` ապահովելու համար   |

|                 |վերաթաղման ոչ ենթակա պաշտպանական կոնտեյներներում   |

|                 |լավորակված ՌԱԹ-երի դարսակման հնարավորությունը -    |

|                 |հրապարակի ընտրություն, նախագծում, նյութերի և       |

|                 |սարքավորումների մատակարարում, կառուցում և          |

|                 |շահագործման հանձնում,                              |

|                 |* պատվիրատուի և  կապալառուի հետ քանակը և           |

|                 |անվանացուցակը համաձայնեցված լիցենզավորված          |

|                 |վերաթաղման ոչ ենթակա պաշտպանական կոնտեյներների     |

|                 |մատակարարում.                                      |

|                 |2.4.2. ՀԱԷԿ հեղուկ ՌԱԹ-երի անվտանգ լավորակման և    |

|                 |վերամշակման կազմակերպում`                          |

|                 |* գոյություն ունեցող թորանցման մնացորդի խորը       |

|                 |եռաթանձրացման տեղակայանքի (ԽԵՏ) փոխարինում -       |

|                 |աշխատանքային և  նախահաշվային փաստաթղթերի մշակում,  |

|                 |աշխատանքային փաստաթղթերին համապատասխան             |

|                 |սարքավորումների և  նյութերի արտադրություն և        |

|                 |մատակարարում, շինմոնտաժային, գործարկման-կարգաբերման|

|                 |աշխատանքների և  անհրաժեշտ փորձարկումների կատարում, |

|                 |* անհրաժեշտ քանակի լիցենզավորված մետաղական         |

|                 |կոնտեյներների մատակարարում` ԽԵՏ-ում վերամշակելիս   |

|                 |առաջացած աղային հալի տեղավորման համար:             |

|                 |2.5. Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վառելիքի      |

|                 |պահման ավազանի արդիականացում` վառելիքի խտացված     |

|                 |պահման դարակաշարերի մատակարարմամբ և  տեղադրումով:  |

|                 |2.6. ՀԱԷԿ-ի NN 1 և  3 հովացման աշտարակների         |

|                 |արդիականացում, աշխատանքային փաստաթղթերին           |

|                 |համապատասխան նյութերի մատակարարում, շինմոնտաժային, |

|                 |գործարկման-կարգաբերման աշխատանքների և  անհրաժեշտ   |

|                 |փորձարկումների կատարում:                           |

|                 |2.7. Նոր 220/110 կՎ ԲԲՍ-ի կառուցում:               |

|                 |2.8. Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի թվարկված      |

|                 |համակարգերի և  սարքավորումների փոխարինման և        |

|                 |արդիականացման աշխատանքների սահմաններն են`          |

|                 |* Սարքավորումների մատակարարման ծավալները,          |

|                 |* պայմանագրին կից NN 6, 15, 16 լրացուցիչ           |

|                 |համաձայնագրերի շրջանակներում մշակված և  հաստատված  |

|                 |նախագծման առաջադրանքներով և  աշխատանքային          |

|                 |փաստաթղթերով որոշված նախագծման սահմանները,         |

|                 |* սույն լրացուցիչ համաձայնագրերի շրջանակներում     |

|                 |մշակված և  հաստատված նախագծման առաջադրանքներով և   |

|                 |աշխատանքային փաստաթղթերով որոշված նախագծման        |

|                 |սահմանները:                                        |

|                 |3. Աշխատանքները չեն ներառում արդիականացման         |

|                 |նախագծերով չնախատեսված և  արդիականացվող համակարգերի|

|                 |աշխատունակության ապահովման հետ չկապված հարակից     |

|                 |համակարգերի արդիականացումը, Հայկական ԱԷԿ-ի գործող  |

|                 |շենքերի և  շինությունների վերակառուցումը և  նորերի |

|                 |կառուցումը:                                        |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի           |Ծրագիրը գործում է մինչև  նրա կազմի մեջ մտնող բոլոր |

|իրականացման      |միջոցառումների իրականացումը և  չի կարող գերազանցել |

|ժամկետները       |վարկային համաձայնագրի գործողության ժամկետը: Սակայն,|

|                 |հաշվի առնելով, որ կատարված համալիր հետազոտության   |

|                 |արդյունքների և  էներգաբլոկի գոյապաշարը որոշող      |

|                 |հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ  |

|                 |հետազոտությունների արդյունքներով 2012-2015         |

|                 |թվականների ընթացքում նախապես պլանավորված անհրաժեշտ |

|                 |աշխատանքների/ մատակարարումների ցանկն զգալիորեն     |

|                 |ընդլայնվել է, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության         |

|                 |բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների   |

|                 |ավարտի պլանային ժամկետը դուրս է գալիս վարկային     |

|                 |համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման         |

|                 |ժամկետից:  Հաշվի առնելով աշխատանքների ավարտի       |

|                 |պլանային ժամկետները` անհրաժեշտ է վարկային          |

|                 |համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետը 2019      |

|                 |թվականի դեկտեմբերի 31-ից երկարաձգել մինչև  2021    |

|                 |թվականի հուլիսի 1-ը` պայմանով, որ ծրագրով          |

|                 |նախատեսված աշխատանքները Կապալառուի կողմից          |

|                 |կիրականացվեն պլանային նախազգուշական                |

|                 |վերանորոգումների ժամկետների ընթացքում: Վարկային    |

|                 |համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետի           |

|                 |երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել          |

|                 |պլանավորված աշխատանքները, որոնք կապված են ՀԱԷԿ-ի   |

|                 |անվտանգության հետ և  չի բերի ծրագրի` 300 մլն ԱՄՆ-ի |

|                 |դոլար գնի փոփոխության:                             |

|                 |Աշխատանքների իրականացման և  սարքավորումների        |

|                 |մատակարարման մանրամասն ժամկետները որոշվում են ըստ  |

|                 |աշխատանքների օրացուցային պլանների, որոնք մշակվում  |

|                 |և  համաձայնեցվում են պատվիրատուի և  կապալառուի     |

|                 |միջև  մասնավոր տեխնիկական առաջադրանքի, տեխնիկական  |

|                 |պահանջի և  մասնագրի համար:                         |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի փոխկապակց-|Ծրագրի իրականացման նպատակով լրացուցիչ համաձայնագիրը|

|վածությունը      |կնքվում է պատվիրատուի և  կապալառուի միջև`  ՀՀ      |

|ծրագրի           |կառավարության հանձնարարականով:  Լրացուցիչ          |

|իրականացումն     |համաձայնագրի լրացումներն ստորագրվում են պատվիրատուի|

|ապահովող         |և  կապալառուի կողմից` ըստ գնումների ընթացակարգերի  |

|համապատասխան     |արդյունքների, որոնք իրականացվում են կապալառուի     |

|լրացուցիչ        |կողմից և  նախապես ենթակա են քննարկման              |

|համաձայնագրի և   |ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների|

|այլ լրացուցիչ    |նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների |

|համաձայնագրերի   |և  միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից |

|հետ              |տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների    |

|                 |հաշվին նախապատրաստվող և  իրականացվող ծրագրերի      |

|                 |կառավարման խորհրդի մակարդակով: Լրացուցիչ           |

|                 |համաձայնագիրը և  լրացումները` ստորագրումից         |

|                 |անմիջապես հետո, ուղարկվում են ՀՀ և  ՌԴ ֆինանսների  |

|                 |նախարարություններ` ֆինանսավորման ընդունելու        |

|                 |նպատակով:                                          |

|                 |Հաշվի առնելով նախապես պլանավորված անհրաժեշտ        |

|                 |աշխատանքների ու մատակարարումների ծավալների         |

|                 |ընդլայնումը և  դրանով պայմանավորված ժամկետների     |

|                 |երկարաձգումը, նախատեսվում է N 1 լրացուցիչ          |

|                 |համաձայնագրում սահմանված կարգով կատարել            |

|                 |փոփոխություն և  երկարաձգվող ժամանակահատվածի        |

|                 |յուրաքանչյուր լրացուցիչ եռամսյակի համար նախատեսել  |

|                 |1 636 363,64 ԱՄՆ-ի դոլար ծրագրի կառավարման         |

|                 |լրացուցիչ վճար: Ծրագրի կառավարման լրացուցիչ վճարի  |

|                 |առավելագույն գումարը կկազմի 9 818 181,84 ԱՄՆ-ի     |

|                 |դոլար և  կվճարվի միայն Հայկական ատոմային           |

|                 |էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի |

|                 |երկարաձգման ծրագրի տնտեսված միջոցներից: Ընդ որում, |

|                 |լրացուցիչ վճարի 55%-ը կվճարվի յուրաքանչյուր        |

|                 |եռամսյակ, իսկ 45%-ը կհաշվարկվի, կկուտակվի և        |

|                 |կվճարվի ծրագրի իրականացման ավարտից հետո:           |

|                 |Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի   |

|                 |շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի տնտեսված    |

|                 |միջոց է համարվում N 309/688-Դ պայմանագրի գնի (որը  |

|                 |ձևավորվում  է բոլոր կնքված լրացուցիչ համաձայնագրերի|

|                 |գների գումարից և  չի կարող գերազանցել 300 մլն ԱՄՆ-ի|

|                 |դոլարը) և  2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ     |

|                 |կնքված լրացուցիչ համաձայնագրերի շրջանակներում      |

|                 |փաստացի իրականացված վճարումների տարբերությունը:    |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի գինը      |Ծրագրի ընդհանուր գինը կազմում է` 300 մլն ԱՄՆ-ի     |

|                 |դոլար հանած ծրագրի իրականացումն ապահովող           |

|                 |համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրման     |

|                 |պահին կնքված բոլոր լրացուցիչ համաձայնագրերի        |

|                 |գումարային արժեքը:                                 |

|                 |Այս գինը հանդիսանում է սահմանային առավելագույն`    |

|                 |ծրագրի կատարման ամբողջ ժամանակահատվածի համար և     |

|                 |ծրագրի իրականացման ընթացքում այն ենթակա է ճշգրտման`|

|                 |հաշվի առնելով անցկացվող գնման ընթացակարգերը:       |

|                 |Ծրագրի աշխատանքների կատարման վրա չծախսված միջոցները|

|                 |(տնտեսված միջոցներ հանած 9 818 181,84 ԱՄՆ-ի դոլար) |

|                 |խնայողություն չեն և  պետք է ուղղվեն համաձայնագրերով|

|                 |նախատեսված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ    |

|                 |էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացմանը:       |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի           |Աշխատանքներն սկսելուց առաջ պատվիրատուն և           |

|շրջանակներում    |կապալառուն ստորագրում են մասնավոր տեխնիկական       |

|մատակարարների/   |առաջադրանք (ՄՏԱ), տեխնիկական պահանջներ ու մասնագրեր|

|կապալառուների    |(ՏՊՄ) և  աշխատանքների օրացուցային պլան (ԱՕՊ):      |

|ներգրավման       |Ենթակապալառուի ընտրության նպատակով կապալառուն      |

|պայմանները       |իրականացնում է գնումների ընթացակարգեր` համաձայն    |

|                 |«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գնումների միասնական |

|                 |ճյուղային ստանդարտի (ԵՕՍԶ) պահանջների` պատվիրատուի |

|                 |հետ համաձայնեցված և  նրա կողմից ստորագրված ՄՏԱ-ի,  |

|                 |ՏՊՄ-ի և  ԱՕՊ-ի հիման վրա:                          |

|                 |Գնումների ընթացակարգն իրականացվում է կապալառուի    |

|                 |կողմից` ներգրավելով պատվիրատուի ներկայացուցիչներին`|

|                 |գնման ընթացակարգի մասնակիցների առաջարկները         |

|                 |տեխնիկական մասով գնահատելու համար: Գնումների       |

|                 |ընթացակարգի ձևը  որոշվում է Կապալառուի կողմից`     |

|                 |ԵՕՍԶ-ի պահանջներին համապատասխան:                   |

|                 |Ըստ գնման ընթացակարգի արդյունքների կողմերն         |

|                 |ստորագրում են լրացուցիչ համաձայնագրի լրացում`      |

|                 |նախապայմանագրային բանակցությունների արդյունքում    |

|                 |որոշված գնով` ՄՏԱ, ՏՊՄ և  ԱՕՊ հավելվածներով:       |

|                 |Կապալառուն իրավունք ունի ներգրավելու ցանկացած      |

|                 |անհրաժեշտ քանակի ենթակապալառու                     |

|                 |կազմակերպությունների, ենթամատակարարների և  արտադրող|

|                 |գործարանների` ՄՏԱ-ի և  ՏՊՄ-ի պահանջները որակով և   |

|                 |նշված ժամկետում կատարելու համար:                   |

|_________________|___________________________________________________|

|Ծրագրի           |1) Կատարված աշխատանքների, մատուցված                |

|շրջանակներում    |ծառայությունների, մատակարարված սարքավորումների     |

|վճարման          |վճարումն իրականացվում է կապալառուի և  պատվիրատուի  |

|պայմանները       |կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտերի հիման  |

|                 |վրա:                                               |

|                 |2) Կապալառուն իրավունք ունի իր հայեցողությամբ,     |

|                 |առանց պատվիրատուի հետ համաձայնեցնելու, սակայն      |

|                 |տեղեկացնելով վերջինիս, վերաբաշխել միջոցները        |

|                 |լրացուցիչ համաձայնագրի ծախսերի վերաբերյալ          |

|                 |հոդվածների միջև`  չգերազանցելով ծրագրի գինը:       |

|                 |Միջոցների վերաբաշխումը չպետք է ազդեցություն ունենա |

|                 |աշխատանքների ավարտի ժամկետի և  դրանց որակի վրա:    |

|                 |3) Կապալառուն յուրաքանչյուր եռամսյակը մեկ          |

|                 |տեղեկացնում է պատվիրատուին լրացուցիչ համաձայնագրի` |

|                 |փաստացի պայմանագրված, կատարված և  ֆինանսավորված    |

|                 |աշխատանքների ծավալների մասին:                      |

|                 |4) Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը «Վնեշէկօնօմբանկ»    |

|                 |(Պետական կորպորացիա «Բանկ ռազվիտիյա ի              |

|                 |վնեշէկօնօմիչեսկոյ դեյատելնօստի» («Վնեշէկօնօմբանկ»  |

|                 |(Գօսուդառստվեննայա կօռպօռացիյա «Բանկ ռազվիտիյա ի   |

|                 |վնեշնէկօնօմիչեսկօյ դեյատելնօստի» (ԲԷԲ)             |

|                 |ներկայացնելու օրվանից սկսած ավելի քան 60           |

|                 |օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ համաձայնագրով |

|                 |մատակարարված սարքավորման դիմաց, ինչը հաստատվում է  |

|                 |տրանսպորտային ապրանքագրով և  Պատվիրատուի լիազորված |

|                 |ներկայացուցչի կողմից ստորագրված սարքավորման        |

|                 |ընդունման-հանձնման ակտով, կապալառուի կողմից        |

|                 |ակրեդիտիվով վճարը չստանալու դեպքում, կապալառուն    |

|                 |իրավունք ունի կասեցնելու մատակարարումների          |

|                 |իրականացումը և  դիմելու պատվիրատուի աջակցությանը   |

|                 |խնդրի լուծման հարցով, իսկ պատվիրատուն պարտավորվում |

|                 |է կապալառուին տրամադրել բազմակողմանի աջակցություն` |

|                 |ՀՀ կենտրոնական բանկ դիմելու և  տվյալ իրավիճակի     |

|                 |կարգավորմանն ուղղված, իրենից կախված այլ անհրաժեշտ  |

|                 |գործողությունների իրականացման միջոցով:             |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 18.10.2018 թիվ 1167-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 542-Ա
Որոշում