040.1420.181214
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:
(2-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:
i
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշում)
i
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:
(5-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
որոշում)
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1420-Ն որոշման
ԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:
2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ձևաչափին համապատասխան, հավաքագրում է տեղեկատվություն պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին:
3. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության և համապատասխան տվյալների հիման վրա ներդնում և վարում է տեղեկատվական շտեմարան:
4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`
1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.
2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.
3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.
4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.
5) պետական ծառայողների շարժի և հոսունության մակարդակները.
6) ըստ մասնագիտությունների` կրկնվող թափուր աշխատատեղերը:
5. Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպություններում (յուրաքանչյուր մարզից` միջինը 100 և Երևան քաղաքից` 1000)` պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի չափերը:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով` պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, ըստ պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների, հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով նաև պետական և ոչ պետական հատվածներում միևնույն մասնագիտությամբ աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը` համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:
8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հետևյալ առաջարկությունները`
1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.
2) համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1420-Ն որոշման
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
.______________________________________________________________________
|NN |Ծառա- |Ստո- |Պաշ- |Պաշ- |Պաշտոնի|Ծննդյան|Սեռը|Կրթու|Մասնագիտու- |
|ը/կ|յու- |րա- |տոնի |տոնի |զբաղվա-|օրը, | |թյու-|թյունը` ըստ |
| |թյան |բաժա-|անվա-|խում-|ծության|ամիսը, | |նը |_____________|
| |տեսակը|նումը|նումը|բը |բնույթը|տարե- | | |կրթու-|պաշ- |
| | | | | | |թիվը | | |թյան |տոնի |
| | | | | | | | | | |անձնա-|
| | | | | | | | | | |գրի |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|___|______|_____|_____|_____|_______|_______|____|_____|______|______|
| |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9.1 |9.2 |
|___|______|_____|_____|_____|_______|_______|____|_____|______|______|
|1. | | | | | | | | | | |
|___|______|_____|_____|_____|_______|_______|____|_____|______|______|
|2. | | | | | | | | | | |
.______________________________________________________________________
_______________________________________________
|Դասային կամ |Աշխատանքային ստաժը |
|դիվանագիտական| |
|աստիճանը կամ |_______________________________|
|կոչումը |տվյալ |տվյալ պետական |
| |պաշտոնում |ծառայությունում,|
| |______________|տարի |
| |տարի|ամիս|օր | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|_____________|____|____|____|________________|
|10 |11.1|11.2|11.3|11.4 |
|_____________|____|____|____|________________|
| | | | | |
|_____________|____|____|____|________________|
| | | | | |
_______________________________________________
_______________________________________________________________________
|Հիմնական և լրացուցիչ աշխատավարձը` հաշվետու տարվա մարտ ամսվա |
|դրությամբ (հաշվարկված) |
|_____________________________________________________________________|
|պաշտո-|հավելա- |հավելումը |ընդա- |
|նային |վճարը | |մենը |
|դրույ-|________|_____________________________________________|(12.1+ |
|քաչափը|Դասային |առողջու- |բարձր |ծառա- |արտա- |պետական և |12.2+ |
| |կամ |թյան համար|լեռ- |յու- |ժամյա, |ծառայողական|12.3.1+|
| |դիվանա- |վնասակար, |նային |թյան |գիշերա- |գաղտնիք |12.3.2+|
| |գիտական |ծանր կամ |վայրե-|առանձ-|յին կամ |կազմող |12.3.3+|
| |աստիճանի|առանձնապես|րում |նահատ-|հանգստ- |տեղեկու- |12.3.4+|
| |կամ |ծանր, |աշխա- |կու- |յան կամ |թյուններին |12.3.5)|
| |կոչման |առանձնապես|տելու |թյուն-|տոնական |առնչվելու | |
| |համար |վնասակար |համար |ներով |օրերին |համար | |
| | |աշխատանքի | |պայմա-|աշխատան-| | |
| | |համար | |նավոր-|քի համար| | |
| | | | |ված | | | |
|______|________|__________|______|______|________|___________|_______|
|12.1 |12.2 |12.3.1 |12.3.2|12.3.3|12.3.4 |12.3.5 |12 |
|______|________|__________|______|______|________|___________|_______|
| | | | | | | | |
|______|________|__________|______|______|________|___________|_______|
| | | | | | | | |
_______________________________________________________________________
____________________________________________.
|Պարգևատրումը (նախորդ տարվա) |
| |
| |
| |
| |
|___________________________________________|
|կատարողականի |հատուկ |այլ դրամական |
|հիման վրա |առաջադրանքների |պարգևներ |
|(նախորդ տարվա|կամ աշխատանքի | |
|1-ին և 2-րդ |որակյալ | |
|կիսամյակների |կատարման համար | |
|համար) | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
|_____________|_______________|_____________|
|13.1 |13.2 |13.3 |
|_____________|_______________|_____________|
| | | |
|_____________|_______________|_____________|
| | | |
____________________________________________.
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|NN |Ցուցանիշի անվանումը |Ընդա- |
|ը/կ | |մենը |
| | |(մարդ)|
|______|_______________________________________________________|______|
| Ա | Բ | 1. |
|______|_______________________________________________________|______|
| 1. |Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա հունվարի 1-ի | |
| |դրությամբ | |
|______|_______________________________________________________|______|
| 2. |Աշխատանքի ընդունվածների թիվը` հաշվետու տարվա կտրվածքով`| |
| |առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների | |
|______|_______________________________________________________|______|
| 3. |Աշխատանքից ազատվածների թիվը` հաշվետու տարվա կտրվածքով` | |
| |առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների` | |
|______|_______________________________________________________|______|
| |այդ թվում` ըստ պատճառների | |
|______|_______________________________________________________|______|
|3.1. |անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների | |
| |խմբերի` | |
|______|_______________________________________________________|______|
|3.1.1.|բարձրագույն | |
|______|_______________________________________________________|______|
|3.1.2.|գլխավոր | |
|______|_______________________________________________________|______|
|3.1.3.|առաջատար | |
|______|_______________________________________________________|______|
|3.1.4.|կրտսեր | |
|______|_______________________________________________________|______|
|3.2. |օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա | |
| |ընթացքում կրկին կիրառելը | |
|______|_______________________________________________________|______|
|3.3. |ատեստավորման արդյունքները | |
|______|_______________________________________________________|______|
|3.4. |հաստիքների կրճատումը | |
|______|_______________________________________________________|______|
|3.5. |ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա | |
| |ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը | |
|______|_______________________________________________________|______|
|3.6. |քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ | |
| |նշանակվելը | |
|______|_______________________________________________________|______|
|3.7. |պետական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով | |
| |սահմանված կարգի խախտմամբ | |
|______|_______________________________________________________|______|
|3.8. |պետական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը| |
|______|_______________________________________________________|______|
|3.9. |պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը | |
|______|_______________________________________________________|______|
|3.10. |փորձաշրջանը չանցնելը | |
|______|_______________________________________________________|______|
|3.11. |վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը | |
|______|_______________________________________________________|______|
|3.12. |կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով | |
| |քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը | |
|______|_______________________________________________________|______|
|3.13. |մահվան պատճառով | |
|______|_______________________________________________________|______|
|4. |3-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ | |
| |տեղափոխվածների թիվը | |
|______|_______________________________________________________|______|
|5. |Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի | |
| |դրությամբ | |
|______|_______________________________________________________|______|
|6. |Պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի | |
| |(թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն | |
| |մեկ տարի չհամալրված պաշտոնների) թիվը | |
|______|_______________________________________________________|______|
| |այդ թվում` ըստ պատճառների | |
|______|_______________________________________________________|______|
|6.1. |մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելը | |
|______|_______________________________________________________|______|
|6.2. |թափուր պաշտոնի համար դիմող չլինելը | |
|______|_______________________________________________________|______|
|6.3. |պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտությունը | |
| |(անհրաժեշտ է նշել մասնագիտության անվանումը) | |
._____________________________________________________________________.
___|