Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2019 թվականի N 445-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում`

i

ա. հանել «(օրինակելի ձևը կցվում է)» բառերը,

բ. «քարտերը» բառից հետո պարբերությունը լրացնել «` դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով» բառերով.

2) 27-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» և 5-րդ ենթակետի «բ» պարբերությունները.

4) 28-րդ կետում`

i

ա. «ԽԵԿ-ը» բառը փոխարինել «ԽԵԿ-ի» բառով,

բ. «օգտագործելու վերաբերյալ» բառերը փոխարինել «օգտագործումն ապահովելու վերաբերյալ» բառերով.

i

5) 29-րդ կետից հանել «ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի տեսուչի և համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կազմված արձանագրություն, իսկ օտարման դեպքում`», ինչպես նաև «օտարումը հավաստող» բառերը.

i

6) 44-րդ կետի 2-րդ ենթակետը «5 տարի» բառերից առաջ լրացնել «մինչև» բառով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2019
N 445-Լ
Որոշում