Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2019 թվականի N 459-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) որոշման N 3 հավելվածի N 1 ձևում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) Հայտնում ենք մեր համաձայնությունը, որ սույն դիմում-հայտարարագրով նշված չափահաս անձանց նույնականացման տվյալները տրամադրվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին: Ինչպես նաև հայտնում ենք համաձայնություն առ այն, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն սույն դիմում-հայտարարագրով նշված նույնականացման տվյալների հիման վրա, ընտանիքի անապահովության գնահատման նպատակով, մեր վարկային պարտավորությունների վերաբերյալ մեզ տրամադրվելիք տեղեկատվությունը և գալիք մեկ տարվա ընթացքում դրա գծով փոփոխությունները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով փոխանցի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.».

բ. վերջին աղյուսակում «Համաձայն եմ դիմում-հայտարարագրում ներառված տվյալների» բառերից հետո լրացնել «և դրույթների» բառերով.

i

գ. 2-րդ աղյուսակից հանել «Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված (այդ թվում` առևտրային բանկի մասնաճյուղի միջոցով)` ընտանիքի չափահաս անդամների` տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքն ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր` նպաստ ստանալու համար դիմող անձին` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ)» և «Հայտարարություն` ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք` ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին)» պարբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հետ կնքել պայմանագիր, որը առնվազն պետք է կարգավորի հետևյալ գործընթացները`

. անձանց նույնականացման և անձանց դիմումները փոխանցելու գործընթացը,

. համաձայնությունների ստացման կարգը,

. կողմերի պատասխանատվությունը` այդ թվում նշելով համաձայնությունների ստացման ու տեղեկատվության արժանահավատության պատասխանատվությունը,

. վճարման կարգը և պայմանները,

. տեղեկատվության էլեկտրոնային փոխանցման ձևաչափերը, ծավալները և բովանդակությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 72-Ն որոշման 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի օգոստոսի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2019
N 459-Ն
Որոշում