Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 998-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2019 թվականի N 464-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 998-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 998-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) որոշման N 2 հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` «16. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության` բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող փոխվարչապետն է».

i

3) որոշման N 2 հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` «21. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչությանը»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. ապրիլի 29-ի

N 464-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2017 թ. սեպտեմբերի 11-ի

N 998-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տիգրան Ավինյան     - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Իրինա Ղափլանյան    - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Ավագ Ավանեսյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

                         

    Արտակ Ապիտոնյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                   

Արևիկ Անափիոսյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարի

տեղակալ

 

    Գեղամ Վարդանյան    - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

                         

    Տիգրան Գալստյան    - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

Տաթևիկ Ռևազյան  - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

 

    Սերժ Վարագ         - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար

Սիսեռյան

 

    Կամո Արեյան        - Երևանի  քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)

 

    Լևոն  Մինասյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետ

                         

    Աննա Նաղդալյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար

 

    Գայանե Սերոբյան    - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի խորհրդական

 

Սարգիս Մանուկյան  - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»

ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մարգարիտա          - Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր

    Գրիգորյան            տնօրեն (համաձայնությամբ)

 

    Կարեն Ղազարյան     - Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային

                         համալիրի տնօրեն (համաձայնությամբ)

                         

Ստեփան Մարգարյան   - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

Ալեքսանդր Եսայան  - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների

միության նախագահ (համաձայնությամբ)

 

    Կարեն Վարդանյան    - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների

                         միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Սյուզաննա Ազոյան  - «WCIT 2019» ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Արմեն Բալդրյան     - Տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների

                         գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Հովիկ Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

    Արմեն Օրուջյան     - «ՖԱՍԹ» հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

                         

    Արման Գալստյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր

                         տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2019
N 464-Ա
Որոշում