Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2019 թվականի N 465-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա. Դավթյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

2) «Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Խաչիկյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.

3) «Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Յ. Բոյաջյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ» բառերով.

4) «Հ. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար» բառերով.

5) «Հ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ք. Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2019
N 465-Ա
Որոշում