ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2019 թվականի N 260-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Դեղագործությանն ու առողջապահությանը նվիրված «iPHEX» 7-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 10-13-ը Հնդկաստան (Գուջարաթ) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
(1-ին կետը փոփ. 03.05.2019 թիվ 491-Ա որոշում)
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Հնդկաստան (Գուջարաթ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի` Հնդկաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 15
ք. Երևան