Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 611-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1016-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1010-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 2-րդ կետում «(այսուհետ` վերադաս մաքսային մարմին) համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին» բառերով.

i

2) կարգի 3-րդ կետում «Անկախ պետությունների համագործակցության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել կարգի 4-րդ կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 24

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2019
N 611-Ն
Որոշում