Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 29-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 639-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 29-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 29-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «բարեգործական» բառը փոխարինել «ներառական հասարակության խթանման» բառերով.

2) որոշման 1-ին կետում «10» թիվը փոխարինել «20» թվով.

i

3) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով.

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրում նախատեսել, որ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը պարտավորվում է`

1) 2019-2030 թվականները կատարել 20 մլն դրամի ներդրումներ` համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.

2) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:»:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության հետ կնքել 2010 թվականի փետրվարի 10-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 01/0010 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2019
N 639-Ա
Որոշում