Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 հունիսի 2019 թվականի N 30-Ն

 

i

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի Հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում անկախ դոնորական արյան հավաքագրում իրականացնող բժշկական կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով փոխհատուցվող արյան դոնորներին տրամադրվող դրամական փոխհատուցման գինը չպետք է գերազանցի առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից արյան հավաքագրման ծառայությունների համար սահմանված գինը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.06.2019
N 30-Ն
Հրաման