Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 հունիսի 2019 թվականի N 204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի 1-ին կետի 10-րդ ենթակետում «կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի» բառերը փոխարինել «շտաբի» բառով,

i

2) Հրամանի 10-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Զեյնալյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի հունիսի 6-ի

N 204-Ն հրամանի

 

«Հավելված N 10

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում շտաբի (այսուհետ` Շտաբ) գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայության գործունեության ուսումնասիրության, տեսչական ստուգումների իրականացման, մեթոդական օգնության ցուցաբերման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում թիրախային ոլորտների պարզման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի արդյունավետ զարգացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է Շտաբը:

3. Շտաբի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Շտաբը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Քրեակատարողական ծառայության պետի (այսուհետ` Ծառայության պետ)` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Շտաբը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Շտաբը իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս համագործակցում է Նախարարության, քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` նախարարության կազմում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ:

7. Շտաբի հիմնական խնդիրներն են`

1) իր լիազորությունների սահմաններում կազմակերպել քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների, Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի հրամանների, ցուցումների և հանձնարարականների կատարումը.

2) կատարել ուսումնասիրություններ, նախատեսված և չնախատեսված ստուգայցեր, ծառայողական քննություններ.

3) իրականացնել իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ.

4) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի կամ Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը.

5) Շտաբն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

8. Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շտաբն իրականացնում է նաև այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 2
ՇՏԱԲԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

9. Շտաբը կազմված է Շտաբի պետից, Շտաբի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Շտաբը ղեկավարում է Շտաբի պետը, ով պատասխանատվություն է կրում Շտաբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Շտաբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

10. Շտաբի պետը`

1) իրականացնում է Շտաբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Շտաբի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում Շտաբի առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.

4) հսկողություն է իրականացնում Շտաբի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) կազմակերպում է Շտաբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

6) Ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.

7) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, համապատասխան հրամանի կամ ցուցումի դեպքում անձամբ կատարում կամ կազմակերպում է ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն է ներկայացնում Ծառայության պետին քրեակատարողական հիմնարկներում ծառայողական կարգապահության ամրապնդման կամ ծառայությունում առկա թերությունները վերացնելու, քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

8) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

9) կազմում է ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության աշխատանքային ծրագրերը.

10) պատրաստում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.

11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին Շտաբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

12) Շտաբի վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, Կենտրոնական մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

14) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.

15) Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է պահանջել անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.

16) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

17) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Շտաբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

11. Շտաբի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Շտաբի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

12. Շտաբի գլխավոր մասնագետը`

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.

9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.

10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.

11) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.

12) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.

13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

13. Շտաբի առաջատար մասնագետը`

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.

9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.

10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.

11) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.

12) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.

13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

14. Շտաբի աշխատողները հաշվետու են Շտաբի պետին: Շտաբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:»:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
06.06.2019
N 204-Ն
Հրաման