Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2019 թվականի N 390-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին և 33-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանելու մասին» N 441-Ն որոշմամբ հաստատված հավելվածում 29-րդ կետից հետո լրացնել նոր` 29.1-ին, 29.2-րդ և 29.3-րդ կետերով`

«29.1. Փորձաշրջան համակարգողը փորձաշրջան անցնողի աշխատանքների համակարգման ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար պարգևատրվում է գնահատման արդյունքներն ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, համակարգողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով` համապատասխան մարմնի տնտեսված միջոցների հաշվին:

29.2. Փորձաշրջան անցնողի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,

որտեղ ՊՉ-ն պարգևատրման չափն է, n-ը` փորձաշրջան անցնողի աշխատանքների համակարգման ժամանակահատվածն ընդգրկող ամիսների թիվը, գործակիցը որոշվում է փորձաշրջան անցնողի կողմից համակարգողի գնահատման համար լրացված թերթիկի արդյունքների հիման վրա:

29.3. Գնահատման թերթիկի առկայության դեպքում գործակիցը որոշելու համար հաշվարկվում է գնահատման թերթիկում «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար» գնահատված չափորոշիչների քանակը, և գնահատականներից յուրաքանչյուրի քանակը բազմապատկվում է աղյուսակում նշված համապատասխան միավորով, այնուհետև ստացված արտադրյալների գումարը բաժանվում է չափորոշիչների ընդհանուր քանակին: Փորձաշրջան անցնողի աշխատանքները համակարգողի գնահատման թերթիկի բացակայության դեպքում գործակիցն ընդունվում է 0.75 միավոր:

 

Աղյուսակ

 

.______________________________________________________.

|Գնահատման թերթիկում չափորոշիչների  |     Միավորը      |

|        գնահատականները             |                  |

|___________________________________|__________________|

|          գերազանց                 |      1.25        |

|___________________________________|__________________|

|          լավ                      |      1           |

|___________________________________|__________________|

|          բավարար                  |      0.75        |

|___________________________________|__________________|

|          անբավարար                |      0           |

.______________________________________________________. «:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 26

Երևան

 

 

pin
Փոխվարչապետ
26.06.2019
N 390-Ն
Որոշում