Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2019 թվականի N 766-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների ե միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                        նախարար (խորհրդի նախագահ)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Կ. Մուխսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և  

                         շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

 

    Վ. Մարտիրոսյան     - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների

                         նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի

                         վարչության պետ

 

Լ. Հարությունյան  - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային

համագործակցության վարչության օտարերկրյա

պետությունների և միջազգային կազմակերպությունների

հետ համագործակցության համակարգման բաժնի պետ

 

    Վ. Մելքոնյան       - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի նախագահ

 

    Մ. Մնացականյան     - «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Վարդանյան       - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Խաչատրյան       - «Երևանի  ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

Հ. Հարությունյան  - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

(համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 14

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.06.2019
N 766-Ա
Որոշում