Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2019 թվականի N 848-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 28-ի

N 848-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2008 թ. փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Զ. Բաթոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Գ. Գասպարյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Լ. Առաքելյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Արզումանյան     - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Լ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Հ. Սարգսյան        - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Կոստանյան       - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության

                         ծառայության ճանապարհային երթևեկության

                         կազմակերպման հսկողության բաժնի պետ

 

    Ա. Ղուլարյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին

                         տեղակալ

 

    Ս. Ասատրյան        - «Հաշմանդամություն և  ներառական զարգացում»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ասլանյան        - «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»

                         հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Աթաջանյան       - «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան       - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ն. Մանուկյան       - «Հայ մայրեր» բարեգործական հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Թ. Մանուկյան       - «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                            

    Ս. Մաղաքյան        - «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան        - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Սահակյան        - «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող

                         երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների

                         շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Տ. Ստեփանյան       - «Քայլ առաջ» սոցիալական հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Օհանջանյան      - «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց

                         իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կեսոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.06.2019
N 848-Ն
Որոշում