Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 815-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2019 թվականի N 873-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 815-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղելու մասին» N 815-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Վահե Հակոբյանինը,» բառերից հետո լրացնել «Անուշ Մելքոնյանինը,» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Զոհրաբ Մնացականյանինը» բառերը փոխարինել «Ավետ Ադոնցինը» բառերով, իսկ «Հարություն Վարդանյանինը» բառերից հետո լրացնել «, Արեն Մկրտչյանինը» բառերով.

i

3) որոշման NN 1 և 2 հավելվածներից հանել «Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար» բառերը, իսկ «Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերից հետո լրացնել «Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով.

4) որոշման NN 1 և 2 հավելվածները «Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Ա. Մելքոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող» բառերով.

5) N 1 հավելվածում «Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության աշխատող» բառերից հետո «(26.06.2019թ.- 08.07.2019թ.)» բառերը փոխարինել (26.06.2019թ.- 29.06.2019թ.)» բառերով, որից հետո լրացնել «Ա. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (29.06.2019թ.-08.07.2019թ.)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2019
N 873-Ա
Որոշում