Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 817-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2019 թվականի N 851-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Գույք ամրացնելու և գույքի օգտագործման թույլտվություն տալու մասին» N 817-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, 3-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը.

2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «իսկ 5-րդ կետում նշված տարածքը` մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շենքի շահագործման հանձնելը» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող` 36,352,720 դրամ 36 լումա հաշվեկշռային արժեքով, 445,5 քառ. մետր մակերեսով վարչական շենքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման հետ միասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է փոխանցվում 2014 թվականի օգոստոսի 4-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ առկա 33,352,720 դրամ 36 լումա պարտավորությունը, որը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված «Պարտավորության փոխանցման մասին» եռակողմ պայմանագրի լուծումը` հետագա լրացուցիչ համաձայնագրերով հանդերձ.

2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ 2014 թվականի օգոստոսի 4-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում փոփոխությունների կատարումը` անշարժ գույքի ձեռքբերման դիմաց վճարման 33,352,720 դրամ 36 լումա պարտավորության մարման ժամկետը սահմանելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը.

3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հետ համատեղ Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման գործընթացը` գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2019
N 851-Ն
Որոշում