Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2019 թվականի N 870-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1258-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «անհատական» բառով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հուլիսի 11-ի

N 870-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 6-ի

N 1258-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Պետրոսյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար,

                         ճարտարապետության գիտությունների թեկնածու

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Դ. Գյուրջինյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական

                         գիտությունների թեկնածու

 

    Մ. Յավրումյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ,

                         բանասիրական գիտությունների թեկնածու

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ա. Փիլոյան         - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և  

                         քարտեզագրության վարչության պետ, աշխարհագրական

                         գիտությունների թեկնածու

 

    Լ. Մանուկյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի առաջին բաժնի

                         պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

 

    Ս. Շաքարյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության հուշարձանների պահպանության

                         գործակալության հուշարձանների պահպանության և

                         օգտագործման բաժնի պետ

 

    Յու. Վարյան        - «Գեոդեզիա և  քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի

                         աշխարհագրական անվանումների բաժնի պետ

 

    Ռ. Մելքոնյան       - ԵՊՀ-ի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ,

                         բանասիրական գիտությունների թեկնածու

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Բադալյան        - ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Ռ. Գալիչյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր

                         դոկտոր, քարտեզագետ (համաձայնությամբ)

 

    Ս. Կարապետյան      - հուշարձանագետ, պատմաբան (համաձայնությամբ)

 

    Ս. Մկրտչյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության

                         և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի

                         ավագանու անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Տոնոյան         - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և  

                         քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի

                         գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների

                         թեկնածու (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2019
N 870-Ա
Որոշում