Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2019 թվականի N 896-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը «հայեցողական» բառից հետո լրացնել «և վարչական» բառերով,

բ. 5.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 31 ծառայողական ավտոմեքենա:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.14-5.18-րդ կետերով.

i

«5.14. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 10 ծառայողական ավտոմեքենա:

5.15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 30 ծառայողական ավտոմեքենա:

5.16. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:

5.17. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:

5.18. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 14 ծառայողական ավտոմեքենա:».

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-2.6-րդ կետերով.

 

 

._________________________________________________________________________.

|2.1|ՀՀ առողջապահական և  աշխատանքի       |      11|          1|         10|

|   |տեսչական մարմին                     |        |           |           |

|___|____________________________________|________|___________|___________|

|2.2|ՀՀ բնապահպանության և  ընդերքի       |      31|          1|         30|

|   |տեսչական մարմին                     |        |           |           |

|___|____________________________________|________|___________|___________|

|2.3|ՀՀ կրթության տեսչական մարմին        |       4|          1|         3 |

|___|____________________________________|________|___________|___________|

|2.4|ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական |       4|          1|          3|

|   |մարմին                              |        |           |           |

|___|____________________________________|________|___________|___________|

|2.5|ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի|      32|          1|         31|

|   |անվտանգության տեսչական մարմին       |        |           |           |

|___|____________________________________|________|___________|___________|

|2.6|ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և    |      15|          1|         14|

|   |հրդեհային անվտանգության տեսչական    |        |           |           |

|   |մարմին                              |        |           |           |

._________________________________________________________________________.

«,

 

բ. ուժը կորցրած ճանաչել 8.1-ին կետը,

գ. ընդամենը տողում «1701», «650» և «1051» թվերը համապատասխանաբար փոխարինել «1774, «652» և «1122» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2019
N 896-Ն
Որոշում