Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 հունիսի 2019 թվականի N 1-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 13.1 և 15.1 կետերով.

i

1) «13.1. Լիցենզիան տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:»,

i

2) «15.1. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում»:

2. ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետին` ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

    Գնդապետ`                     Ա. Վանեցյան

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
20.06.2019
N 1-Ն
Հրաման