Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2019 թվականի N 902-Ա

 

i

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 970-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել սույն որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումները և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին» N 970-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) սույն որոշման N 1 հավելվածում ներառված 10 շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով.».

2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը` նախատեսելով դրույթներ շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված շտապ օգնության ռեանիմոբիլների և գծային մեքենաների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, իսկ դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերը բացառապես բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով կիրառելու և սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին.».

3) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված 10 շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը` նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակներով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող կազմակերպությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հուլիսի 18-ի

N 902-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |           Նվիրատուն           |Սարքավորման անվանումը|Սարքավորման|

|ը/կ|                               |                     |  քանակը   |

|___|_______________________________|_____________________|___________|

|1. |«Շտապբուժօգնություն» փակ       |թոքերի արհեստական    |         12|

|   |բաժնետիրական ընկերություն      |օդափոխության սարք    |           |

|___|                               |_____________________|___________|

|2. |                               |վիրաբուժական արտածծիչ|         12|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2019
N 902-Ա
Որոշում