Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 767-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2019 թվականի N 984-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 767-Ա որոշման`

1) վերնագիրը և 1-ին կետը «կազմը» բառից առաջ լրացնել «անհատական» բառով.

i

2) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել» բառերը.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին».

4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թվականի հուլիսի 19-ի

N 984-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թվականի հունիսի 17-ի

N 767-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար

 

    Վ. Վերմիշյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

    Ս. Պետրոսյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

 

    Հ. Մարության       - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ա. Էլոյան          - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական

 

    Ա. Մեսչյան         - Երևան  քաղաքի գլխավոր ճարտարապետ

                         (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.07.2019
N 984-Ա
Որոշում