Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 199-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2019 թվականի N 1008-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 199-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատելու մասին» N 199-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով.

i

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» և «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով» բառերը.

i

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 26-ի

N 1008-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թ. մարտի 23-ի

N 199-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության գիտության կոմիտեի նախագահ (ՌՏԳՏ խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարի խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության գիտատեխնիկական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության շուկայի զարգացման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության ծրագրերի կառավարման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության

ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ

գլխավոր վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության

վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատ

կառավարման համակարգերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության

զորքերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի

վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և

հրետանու վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի

ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի մեքենաշինության

ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ֆիզիկայի և

ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քիմիայի և

կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի տեղեկատվական

տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի

նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նորարարական

տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քարտուղար»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.07.2019
N 1008-Ա
Որոշում