Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 105-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 956-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 105-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետում «օգոստոսի 1-ից» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ից» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում), բնակության (անհատ ձեռնարկատերերի դեպքում) վայրը

3. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան և համարը

4. Հեռախոսահամարը

5. Էլ. փոստի հասցե

6. Ինտերնետային կայք (առկայության դեպքում)

 

._________________________________________________________.

|1. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակը        |

|1.1 սերիայի հավաստագրում                                 |

|1.2 մատակարարում առանց սերիայի հավաստագրման              |

|_________________________________________________________|

|2. Դեղերի մեծածախ իրացման գործունեության տեսակը          |

|2.1 ձեռքբերում                                           |

|2.2 ներմուծում                                           |

|2.3 արտահանում                                           |

|2.4 պահպանում                                            |

|2.5 իրացում (բաշխում)                                    |

|_________________________________________________________|

|3. Մատակարարվող դեղային խումբ`                           |

|3.1. պահպանման ընդհանուր պայմանները բավարարող դեղեր      |

|3.2. արյան բաղադրիչներ և  արյունից ստացված դեղեր         |

|3.3. իմունաբանական դեղեր                                 |

|3.4. ռադիոակտիվ դեղեր (ներառյալ ռադիոնուկլիդային         |

|հավաքածուներ)                                            |

|3.5. բժշկական գազեր                                      |

|3.6. սառցային շղթա պահանջող դեղեր (դեղեր, որոնց համար    |

|պահանջվում է պահպանման սառը պայմաններ` 2-8oC կամ 8-15oC) |

|3.7. այլ արտադրանքներ (նկարագրել)                        |

._________________________________________________________.

 

Փորձագիտական եզրակացության համարը, ամսաթիվը

Այլ նշումներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 1

Երևան

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - եթե սույն որոշումը հրապարակվի 2019 թվականի օգոստոսի 1-ին,

ապա այն ուժի մեջ կմտնի միայն հրապարակմանը հաջորդող օրը`

2019 թվականի օգոստոսի 2-ին: Վերոգրյալից հետևում է, որ

սույն որոշմամբ փոփոխություն է կատարվել փոփոխություն

կատարող իրավական ակտում, որը հակասում է «Նորմատիվ

իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ

մասի պահանջներին: Սակայն ԻՐՏԵԿ-ի սպառողների շահերից

ելնելով կատարում ենք օրենքին հակասող փոփոխության

ինկորպորացիան:

------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 956-Ն
Որոշում