Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0305.170401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2001 թվականի N 305

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 բնակելի շենքի (Երևանի Աջափնյակ թաղային համայնք) տեխնիկական վիճակն ուսումնասիրելու և հնարավոր վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ա. Մանուկյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                        նախագահ)

    Ն. Սարգսյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Է. Աղալարյան      - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                        վարչության պետի տեղակալ

    Ա. Մովսիսյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական

                        վարչության պետ

    Ա. Խաչատրյան      - Երևանի  Աջափնյակի թաղապետ

    Վ. Արզումանյան    - Հայկական սեյսմակայուն շինարարության կառուցվածքների

                        պահպանման ԳՀԻ-ի գործադիր տնօրեն

 

i

2. Հանձնաժողովին` 3-օրյա ժամկետում ապահովել Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված շենքի հետագա վիճակի վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա նիստի քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշմամբ հավանության արժանացած ծրագրում ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2001
N 305
Որոշում