ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2019 թվականի N 1003-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 869-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-17-րդ կետերով.
«._____________________________________________________________________.
|7. |5402 |Թելեր` համալիր սինթետիկ (բացի կարի|կգ |400000| 680000000|
| | |թելերից)` մանրածախ վաճառքի համար | | | |
| | |չբաժնեծրարված` ներառյալ 67 դտեքսից| | | |
| | |պակաս գծային խտությամբ սինթետիկ | | | |
| | |մենաթելերը | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|8. |5509 |Մանվածք` սինթետիկ մանրաթելերից |կգ |100000| 200000000|
| | |(բացի կարի թելերից)` մանրածախ | | | |
| | |վաճառքի համար չբաժնեծրարված | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|9. |5206 |Մանվածք` բամբակե (բացի կարի |կգ |120000| 114000000|
| | |թելերից)` 85% զանգվածային բաժնից | | | |
| | |պակաս բամբակի մանրաթելերի | | | |
| | |պարունակությամբ` մանրածախ վաճառքի | | | |
| | |համար չբաժնեծրարված | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|10.|5510 |Մանվածք` արհեստական մանրաթելերից |կգ |200000| 280000000|
| | |(բացի կարի թելերից)` մանրածախ | | | |
| | |վաճառքի համար չբաժնեծրարված | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|11.|5604 |Ռետինե թել և քուղ, մանածագործական|կգ | 40000| 64000000|
| | |նյութերի պատվածքով, մանածագործական| | | |
| | |թելեր, 5404 կամ 5405 ապրանքային | | | |
| | |դիրքերում ընդգրկված հարթ և | | | |
| | |նույնանման թելեր` ներծծված, | | | |
| | |պատվածքով կամ ռետինե կամ | | | |
| | |պլաստմասսայե թաղանթ ունեցող | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|12.|6004 |Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ |կգ | 30000| 105000000|
| | |կամ ձեռագործ, 30 սմ-ից ավելի | | | |
| | |լայնությամբ, 5% զանգվածային բաժին | | | |
| | |կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե| | | |
| | |թելերի պարունակությամբ` բացի 6001 | | | |
| | |ապրանքային դիրքում ընդգրկված | | | |
| | |քաթաններից | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|13.|6006 |Այլ տրիկոտաժե քաթաններ` |կգ |100000| 245000000|
| | |մեքենայագործ կամ ձեռագործ | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|14.|2915 |Թթուներ` ացիկլիկ, միակարբոնային |կգ | 5000| 16000000|
| | |հագեցած և դրանց անհիդրիդները, | | | |
| | |հալոգենանհիդրիդները, պերօքսիդներն | | | |
| | |ու պերօքսիթթուները. դրանց | | | |
| | |հալոգենացված, սուլֆացված, | | | |
| | |նիտրացված կամ նիտրոզացված | | | |
| | |ածանցյալները | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|15.|3204 |Օրգանական ներկող նյութեր` |կգ | 8000| 48000000|
| | |սինթետիկ, որոշակի կամ անորոշ | | | |
| | |քիմիական բաղադրության. | | | |
| | |պատրաստուկներ` պատրաստված տվյալ | | | |
| | |խմբի 3-րդ ծանոթագրության մեջ | | | |
| | |նշված օրգանական սինթետիկ ներկող | | | |
| | |նյութերի հիմքով. օրգանական | | | |
| | |սինթետիկ արտադրանք, որն | | | |
| | |օգտագործվում է որպես օպտիկական | | | |
| | |սպիտակեցնող նյութ կամ | | | |
| | |լյումինաֆոր` որոշակի կամ անորոշ | | | |
| | |քիմիական բաղադրության | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|16.|3402 |Նյութեր` մակերևութաակտիվ, |կգ | 7000| 11000000|
| | |օրգանական (բացի օճառից), | | | |
| | |մակերևութաակտիվ միջոցներ, լվացող | | | |
| | |միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող | | | |
| | |միջոցները) և միջոցներ մաքրող` | | | |
| | |օճառ պարունակող կամ չպարունակող | | | |
| | |(բացի 3401 ապրանքային դիրքում | | | |
| | |նշված միջոցներից) | | | |
|___|_______|__________________________________|____|______|__________|
|17.|3809 |Հարդարման միջոցներ, ներկումն |կգ | 18000| 19000000|
| | |արագացնելու կամ ներկանյութերը | | | |
| | |ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ| | | |
| | |ու պատրաստի պատրաստուկներ (օրինակ`| | | |
| | |մշակման ու խածատման նյութեր), | | | |
| | |որոնք կիրառվում են մանածագործական,| | | |
| | |թղթի, կաշվի արդյունաբերության մեջ | | | |
| | |կամ նույնանման ճյուղերում` այլ | | | |
| | |տեղում չնշված կամ չներառված | | | |
._____________________________________________________________________.
«.
2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,985,700,000» թիվը փոխարինել «3,767,700,000» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 13
Երևան