Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքն անվտանգության ապահովման հարցերով արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չէ, ինչպես նաև չի պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:».

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:».

i

3) 18-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը. «Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ».

i

4) 21-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ. «Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «ՆԻԿՈՏԻՆ`», «ԽԵԺ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի, խեժի չափման միավորները` փոքրատառերով».

5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«25. Ծխախոտային արտադրանքը պետք է պահվի հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60 +-10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող շենքերում և դասավորված լինի շենքի հատակից առնվազն 10 սմ բարձր:».

i

6) «Ձև 1»-ը և «Ձև 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 1040-Ն որոշման

 

Ձև N 1

 

ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Հիմնական նախազգուշացման տեքստերը

 

._____________________. ._____________________. .____________________.

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|_____________________| |_____________________| |____________________|

|      ԾԽԵԼԸ          | |       ԾԽԵԼԸ         | |  ԾԽԵԼԸ ԼՐՋՈՐԵՆ     |

|    ՎՆԱՍԱԿԱՐ Է       | |ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՀԱՑՈՒ| |ՎՆԱՍՈՒՄ Է ՁԵԶ ԵՎ ՁԵԶ|

|   ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ      | |                     | |   ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ |

._____________________. ._____________________. .____________________.

 

Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը

 

._____________________. ._____________________. .____________________.

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|_____________________| |_____________________| |____________________|

| Ծխելն առաջացնում է  | |      Պահպանեք       | |  Ծխելը հղիության   |

|   թոքի քաղցկեղ      | |երեխաներին` թույլ մի | | ընթացքում վնասում է|

|                     | |   տվեք նրանց շնչել  | | Ձեր ապագա երեխային |

|                     | |    ծխախոտի ծուխը    | |                    |

._____________________. ._____________________. .____________________.

._____________________. ._____________________. .____________________.

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|                     | |                     | |                    |

|_____________________| |_____________________| |____________________|

|Ծխելն առաջացնում է   | |Ծխելը հանգեցնում է   | |Ծխելն առաջացնում է  |

|սիրտ-անոթային        | |անոթների խցանման և   | |թոքի մահացու քաղցկեղ|

|հիվանդություններ     | |հանդիսանում է սրտի և | |                    |

|                     | |ուղեղի կաթվածի պատճառ| |                    |

._____________________. ._____________________. .____________________.

._____________________.                         ._____________________.

|                     |                         |                     |

|                     |                         |                     |

|                     |                         |                     |

|                     |                         |                     |

|                     |                         |                     |

|                     |                         |                     |

|                     |                         |                     |

|_____________________|                         |_____________________|

|Ծխելը թողնելով կարող |                         |Ծխելը վնասում է      |

|եք նվազեցնել սրտի և  |                         |սերմնահեղուկը և      |

|թոքերի մահաբեր       |                         |նվազեցնում վերարտա-  |

|հիվանդությունների    |                         |դրողականությունը     |

|հավանականությունը    |                         |                     |

._____________________.                         ._____________________.

 

Նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստը

 

.__________________________.

| .______________________. |

| |    ԽԵԺ` մգ/սիգ       | |

| |    ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ   | |

| .______________________. |

.__________________________.

 

Ձև N 2

 

ԲԼՈԿԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Հիմնական նախազգուշացման տեքստերը

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ               |

.____________________________________________.

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|ԾԽԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՀԱՑՈՒ                 |

.____________________________________________.

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|ԾԽԵԼԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍՈՒՄ Է ՁԵԶ ԵՎ ՁԵԶ          |

|ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ                            |

.____________________________________________.

 

Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը

 

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ           |

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ                             |

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը|

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային      |

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և  հանդիսանում է սրտի և |

|ուղեղի կաթվածի պատճառ                                       |

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ                     |

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելը թողնելով կարող եք նվազեցնել սրտի և  թոքերի մահաբեր    |

|հիվանդությունների հավանականությունը                         |

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

|                                                            |

|____________________________________________________________|

|Ծխելը վնասում է սերմնահեղուկը և  նվազեցնում                 |

|վերարտադրողականությունը                                     |

.____________________________________________________________.

 

Նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստը

 

.__________________________.

| .______________________. |

| |    ԽԵԺ` մգ/սիգ       | |

| |    ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ   | |

| .______________________. |

.__________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2019
N 1040-Ն
Որոշում