Սեղմել Esc փակելու համար:
{28.08.2019 - 09.05.2024} ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.08.2019 - 09.05.2024} ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2019  -ից մինչեւ   09.05.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1083.271016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1083-Ն

 

i

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1083-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կանոնների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունների նշանակությունը համապատասխանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ընթացքում պետք է պահպանվեն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:

i

5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ` ԳՀՓԿԱ) հայտերի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

6. Ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներով, դրանց կիրառման մեխանիզմներով և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգով (այսուհետ` սահմանված կարգով որոշվող գին):

i

7. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը (այսուհետ` պլան-ժամանակացույց), որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը: Պլան-ժամանակացույցը հաստատվում է ՀՀ ՌԱՀ-ի նախագահի կողմից:

8. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս իրենց կողմից ձևավորված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի ձեռքբերման, թիկունքային գույքով ապահովման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման պահանջարկի նախագիծը ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ: Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի ղեկավարի կողմից` պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում:

9. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ն ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված պահանջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքները: Կազմակերպում է դրանց քննարկումը պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում և ռազմական կարիքների համար պետական պատվեր իրականացնող բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր այլ կատարողների հետ (այսուհետ` հնարավոր կատարողներ): ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի հարցման հիման վրա պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները պետք է ներկայացնեն ռազմական ապրանքների և գույքի տեխնիկական բնութագրերը (առաջարկությունները կամ նմուշը): ՈՒսումնասիրման և քննարկման արդյունքում որոշվում է ռազմական ապրանքների ու գույքի ներհանրապետական մատակարարման`

1) պահանջարկի իրականացման հնարավորությունը.

2) հնարավոր կատարողների ցանկը.

3) իրական ծավալները և կատարման ժամկետները.

4) ըստ սահմանված կարգի որոշված գները և դրանց տեսակները:

i

10. Սույն կարգի պահպանմամբ ձևավորված ռազմական կարիքների համար պետական պատվերում ընդգրկման ենթակա ռազմական ապրանքների, գույքի ցանկի նախագիծը (այսուհետ` ամփոփ հայտ) և հավանական կատարողների ցանկը ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն:

(10-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

10.1. ԳՀՓԿԱ հայտերի դեպքում`

i

1) սեփական նախաձեռնությամբ կամ պետական պատվիրատուների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորվող ԳՀՓԿԱ հայտերը ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ` սույն հավելվածի ձևին համապատասխան.

2) իրավաբանական անձինք ԳՀՓԿԱ հայտին կից ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանից քաղվածք և իրենց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ (առկայության դեպքում) տեղեկատվություն, ֆիզիկական և իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրամադրված տեղեկատվություն պարտավորությունների, «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվություն վարկային պարտավորությունների, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն հարկային պարտավորությունների վերաբերյալ.

3) այն դեպքում, երբ սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված փաստաթղթերը թերի են, դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ներկայացնողին` թերությունները շտկելու և 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնելու համար: Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հայտը մերժվում է.

4) ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը ուսումնասիրում է ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը և մինչև տվյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 10-ը ուղարկում է ՀՀ ՌԱՀ-ին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ (այսուհետ` ՌՏԳՏԽ)` համապատասխան մասնագիտական ենթահանձնաժողովներում ուսումնասիրելու և գիտական եզրակացություն ստանալու համար: Միաժամանակ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը ԳՀՓԿԱ հայտն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ԱԱԾ)` ուսումնասիրման և ԳՀՓԿԱ արդյունքի մասով որպես պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով.

5) ՌՏԳՏԽ-ն և ԱԱԾ-ն համապատասխան տեղեկատվությունները մինչև տվյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 30-ը ուղարկում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ կամ գրավոր տեղեկացնում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին: Գրավոր տեղեկացումը պետք է պարունակի հիմնավորում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության վերաբերյալ, որը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը.

6) սույն կետի 5-րդ ենթակետում նշված մարմինների կողմից դրական կարծիքների առկայության դեպքում ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը սեփական նախաձեռնությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացվող ԳՀՓԿԱ հայտերը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հնարավոր պետական պատվիրատու հանդիսացող այլ շահագրգիռ մարմիններին: Վերջիններս իրենց դիրքորոշումը տասն աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ կամ գրավոր տեղեկացնում են կարծիք ներկայացնելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին: Գրավոր տեղեկացումը պետք է պարունակի հիմնավորում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության վերաբերյալ, որը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը.

7) պետական պատվիրատուի (պատվիրատուների) և ԱԱԾ դրական դիրքորոշման պարագայում ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ին կից ՌՏԳՏԽ: Հայտերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ՌՏԳՏԽ-ն հրավիրում է նիստ.

8) պետական պատվիրատուների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած ԳՀՓԿԱ հայտերը նույն թեմայի վերաբերյալ մեկից ավելի կատարողների կողմից հայտեր ներկայացված լինելու դեպքում, ՌՏԳՏԽ-ն ներկայացված հայտերն ուղարկում է ՌԱՀ-ի քարտուղարություն` ՌԱՀ-ի անդամներին և պետական պատվիրատուներին փոխանցելու նպատակով.

9) ՌՏԳՏԽ-ն հայտերի վերաբերյալ արձանագրությունը նիստի ավարտից հետո 3-օրյա ժամկետում ներկայացնում է ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ին.

10) ՌՏԳՏԽ-ում հավանության արժանացած սեփական նախաձեռնությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի կողմից ներկայացվում են «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մարտավարատեխնիկական առաջադրանք կազմելու նպատակով:

(10.1-ին կետը լրաց. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

i

11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին:

(11-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

12. ՀՀ ՌԱՀ-ի անդամների հետ համաձայնեցված պետական պատվերի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալները, անվանացանկն ու հնարավոր կատարողները քննարկվում են ՀՀ ՌԱՀ-ի կողմից և առաջարկություններն ուղարկվում են պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով:

(12-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

13. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը կազմում է ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը` ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների, և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(հավելվածը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

 

Ձև

 

i

ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ

 

Հայտը հանձնված է

___ ___________ 20__ թ.

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

.____________________________________________________________________.

|Նախագծի անվանումը                                         |         |

|__________________________________________________________|_________|

|Նախագծի հեղինակը                                          |         |

|__________________________________________________________|_________|

|Նախագծում ընդգրկված հիմնական կատարողների քանակը           |         |

|__________________________________________________________|_________|

|Կատարման ժամկետը (ամիսներով)                              |         |

|__________________________________________________________|_________|

|Նախագծի իրականացման հիմնական փուլերը և  դրանց կատարման    |         |

|ժամկետները (ամիսներով)                                    |         |

|__________________________________________________________|_________|

|Պահանջվող ֆինանսավորման ծավալը                            |         |

|(նախագծի ընդհանուր արժեքը հազ. դրամ)                      |         |

|__________________________________________________________|_________|

|Հայտատուի տեսակը                                          |         |

|(իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր/ֆիզիկական անձ)       |         |

.____________________________________________________________________.

 

Նախագծի ղեկավարի տվյալները

 

.____________________________________________________________________.

|Ազգանուն, անուն, հայրանուն                                |         |

|__________________________________________________________|_________|

|Հանրային ծառայության համարանիշը                           |         |

|__________________________________________________________|_________|

|Ծննդյան ամսաթիվը և  ծննդավայրը                            |         |

|__________________________________________________________|_________|

|Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը,      |         |

|մասնագիտությունը)                                         |         |

|__________________________________________________________|_________|

|Պաշտոնը                                                   |         |

|__________________________________________________________|_________|

|Նախկինում ղեկավարած/մասնակցած նախագծերի/ծրագրերի          |         |

|անվանումները և  իրականացման ժամկետները                    |         |

|__________________________________________________________|_________|

|Հեռախոսահամարը                                            |         |

|__________________________________________________________|_________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն                                 |         |

.____________________________________________________________________.

 

Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ

ձեռնարկատեր/ֆիզիկական անձ)

 

.____________________________________________________________________.

|Անվանումը                                                 |         |

|__________________________________________________________|_________|

|Իրավաբանական /գրանցման հասցեն                             |         |

|__________________________________________________________|_________|

|Գործունեության հասցեն                                     |         |

|__________________________________________________________|_________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը/ հանրային ծառայությունների  |         |

|համարանիշը (ֆիզ. անձի դեպքում)                            |         |

|__________________________________________________________|_________|

|Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ. անձի     |         |

|դեպքում)                                                  |         |

|__________________________________________________________|_________|

|Հեռախոսահամարը                                            |         |

|__________________________________________________________|_________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն                                 |         |

|__________________________________________________________|_________|

|Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը    |         |

.____________________________________________________________________.

 

Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները

 

.____________________________________________________________________.

|Ազգանուն, անուն, հայրանուն                                |         |

|__________________________________________________________|_________|

|Հանրային ծառայությունների համարանիշը                      |         |

|__________________________________________________________|_________|

|Պաշտոնը                                                   |         |

|__________________________________________________________|_________|

|Հեռախոսահամարը                                            |         |

|__________________________________________________________|_________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն                                 |         |

.____________________________________________________________________.

 

2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Նախագծի համառոտ բնութագիրը (մինչև 1 էջ)

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

 

2.2. Նախագծի բովանդակությունը* (3-ից մինչև 10 էջ)

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

 

*Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, կատարողների` տվյալ ուղղությամբ ձեռքբերումները, ակնկալվող արդյունքները և ավարտական ձևերը:

 

2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

 

2.3.1. Տեխնիկական ցուցանիշները

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

 

2.3.2. Կիրառության բնագավառները

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

 

2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

 

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**

 

.______________________________________________________.

|NN |Հաստիքի     |Քանակ  |Նախագծի        |1 հաստիքային |

|ը/կ|(պաշտոնի,   |       |շրջանակներում  |միավորի համար|

|   |գործառույթի)|       |կատարողի կողմից|ամսական      |

|   |անվանում    |       |իրականացվող    |աշխատավարձ   |

|   |            |       |աշխատանքների   |             |

|   |            |       |բնույթ         |             |

|___|____________|_______|_______________|_____________|

|___|____________|_______|_______________|_____________|

|___|____________|_______|_______________|_____________|

|___|____________|_______|_______________|_____________|

.______________________________________________________.

 

**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV)

 

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***

 

.____________________________________________________________.

|NN | Հոդվածների անվանումները                |Կազմակերպության|

|ը/կ|                                        |ծախսերը        |

|   |                                        |(հազ. դրամ)    |

|___|________________________________________|_______________|

|1. |Ուղղակի արտադրական ծախսումները          |               |

|___|________________________________________|_______________|

|2. |Անուղղակի արտադրական ծախսումները        |               |

|___|________________________________________|_______________|

|3. |Ինքնարժեքը                              |               |

|___|________________________________________|_______________|

|4. |Ոչ արտադրական ծախսերը                   |               |

|___|________________________________________|_______________|

|5. |Ընդամենը                                |               |

|___|________________________________________|_______________|

|6. |Շահույթը                                |               |

|___|________________________________________|_______________|

|7. |Գինը` առանց ավելացված արժեքի հարկի      |               |

|___|________________________________________|_______________|

|8. |Ավելացված արժեքի հարկը                  |               |

|___|________________________________________|_______________|

|9. |Գինը                                    |               |

.____________________________________________________________.

 

***Լրացվում է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն` ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)

 

Կազմակերպության ղեկավար __________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

    Նախագծի ղեկավար         __________________________________

                              անուն, ազգանուն, ստորագրություն

 

Ֆինանսական գծով պատասխանատու _________________________________

 

    (հաշվապահ)                     անուն, ազգանուն, ստորագրություն

 

(ձևը լրաց. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2016
N 1083-Ն
Որոշում