Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1165-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 7-րդ կետը «ջոկատի պետին» բառերից հետո լրացնել «, սահմանապահ զորքերի հրամանատարին» բառերով,

i

բ. 9-րդ կետը «ջոկատի պետը» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարը» բառերով,

i

գ. 11-րդ կետը «ջոկատի պետի» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարի» բառերով,

i

դ. 12-րդ կետում «ջոկատի պետն» բառերը փոխարինել «ջոկատի պետը կամ սահմանապահ զորքերի հրամանատարն» բառերով,

i

ե. N 2 ձևը «համարանիշը» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN կոդը) և գույնը» բառերով, իսկ «ջոկատի պետ» բառերից հետո` «սահմանապահ զորքերի հրամանատար» բառերով,

i

զ. N 3 ձևը «ջոկատի պետ» բառերից հետո լրացնել «սահմանապահ զորքերի հրամանատար» բառերով,

i

է. N 10 ձևում «պետհամարանիշը» բառը փոխարինել «հաշվառման համարանիշը կամ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN կոդը) և գույնը» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը «ջոկատի պետի» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2019
N 1165-Ն
Որոշում