Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0358.280401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2001 թվականի N 358

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Ծովակալ Իսակովի պողոտայի աջ կողմի հողամասի վրա գտնվող երկու տների սեփականատերերին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել իրենց պատկանող բնակելի տների առուվաճառքի պայմանագիր` հիմք ընդունելով անշարժ գույքի բորսայի, «ԱԼ-Տանդեմ» և «Էլեֆանտ» անշարժ գույքի գործակալությունների գնահատումները:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տները գնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել 15,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

i

3. Երևանի քաղաքապետին` սեփականատերերի կողմից պայմանագրի չկնքման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2001
N 358
Որոշում