Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2019 թվականի N 1313-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. սեպտեմբերի 16-ի

N 1313-Լ որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 25-ի

N 565-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը` իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) հանրային կառավարման բարեփոխումներ, այդ թվում` քաղաքականությունների մշակում ու համակարգում, հանրային ծառայության ու մարդկային ռեսուրսների կառավարում, հանրային ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն.

2) տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում` ներդրումներ, գործարար միջավայր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և արդյունաբերություն, այդ թվում` ռազմարդյունաբերություն.

3) տարածքային կառավարում, էներգետիկա, միջուկային անվտանգություն, հանքարդյունաբերություն և բնական պաշարներ, ջրային ոլորտ, թափոնների կառավարում, տրանսպորտ, ճանապարհաշինություն, պետական գույքի կառավարում.

4) կապ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն` որպես գլխավոր տեղեկատվական համակարգող.

5) թվայնացում, այդ թվում` միասնական թվայնացված միջավայր, էլեկտրոնային կառավարում և թվային տնտեսություն.

6) սոցիալական քաղաքականություն, այդ թվում աշխատանք, ժողովրդագրություն և սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն.

7) շրջակա միջավայրի քաղաքականություն.

8) քաղաքաշինություն և անշարժ գույքի կադաստր.

9) վիճակագրություն.

10) բարեգործություն, այդ թվում բարեգործական ծրագրեր:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը` իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառավարում.

2) հարկային բարեփոխումներ.

3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.

4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ և ծրագրեր.

6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.

7) հակակոռուպցիոն քաղաքականություն:»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2019
N 1313-Լ
Որոշում