Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 967- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1243-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 967-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 3-րդ կետում «(Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում` աշխատակազմի ղեկավարը)» բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում` աշխատակազմի ղեկավարները)» բառերով, իսկ «այդ մարմնի» բառերից հետո լրացնել «կամ ենթակա պետական մարմնի» բառերով.

i

2) 7-րդ կետում «(Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում` աշխատակազմի ղեկավարի)» բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում` աշխատակազմի ղեկավարների)» բառերով.

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Համապատասխան մարմնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված գործուղված դիվանագետին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման, գործուղման ժամկետի երկարաձգման և պաշտոնից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտերի և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները դրանց ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում: Մինչև օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումը` սույն կետով նախատեսված ժամկետում տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1243-Ն
Որոշում