Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0510.310508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2008 թվականի N 510-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան N 20 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 15220 դրամ հաշվեկշռային արժեքով, 147 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` նշված տարածքում Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժինը տեղակայելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի 1-ին հարկից 6459100 դրամ հաշվեկշռային արժեքով, 123.8 քառ. մետր մակերեսով և 2-րդ հարկից 4335700 դրամ հաշվեկշռային արժեքով, 83.1 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված տարածքներում Երևան քաղաքի գործակալությունը տեղակայելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2008
N 510-Ա
Որոշում