Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 998 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1166-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 998-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 998-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համաձայն համայնքի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի` մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվի 153104408 դրամի չափով ներդրում` մինչև 2020 թվականի ավարտը.»:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի ղեկավարի հետ կնքել 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված թիվ ՆԲ-10 նվիրաբերության պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2019
N 1166-Ա
Որոշում