Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2019 թվականի N 128-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման (այսուհետև` Որոշում) նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետին, 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերին» բառերը փոխարինել «օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետին և 84-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով:

i

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետև` Հավելված) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«4. Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.

1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,

2) քաղաքաշինական,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,

5) առողջապահության,

6) սպորտի և առողջ ապրելակերպի,

7) սոցիալական պաշտպանության,

8) կրթության,

9) մշակույթի,

10) զբոսաշրջության,

11) երիտասարդության հարցերի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ            Հ. Մարության

 

 

pin
Երևանի ավագանի
10.09.2019
N 128-Ն
Որոշում