Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1389-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 450-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության սպորտի բնագավառի պետական լիազոր մարմին» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության սպորտի բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավար» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.

i

2) 3-րդ կետում «մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` մինչև հունիսի 15-ը) կամ նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով.

3) 6-րդ կետում`

i

ա. «չորս» բառից առաջ լրացնել «առավելագույնը» բառը,

բ. «մարմին» բառից հետո լրացնել «և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1389-Ն
Որոշում