ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 1492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի «Օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 934-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման վերնագիրը «(ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառերից հետո լրացնել «, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 1-ին կետը «համաձայն» բառից հետո լրացնել «N 1» բառերով.
i
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով`
i
«1.1. Հաստատել աշխատանքային խմբի (շտաբի) աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 17-ի
N 1492-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 16-ի
N 934-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
Ֆ. Ցոլակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային
խմբի (շտաբի) ղեկավար)
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Լոռեցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Նահապետյան - Փրկարար ծառայության տնօրեն
Գ. Շախբազյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային
անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի
տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին
տեղակալ
Ս. Սահակյան - Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
- մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության)
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության
տնօրեն
Հ. Եմիշյան - Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
(աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար):
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 17-ի
N 1492-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 16-ի
N 934-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աույն աշխատակարգով կանոնակարգվում են աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի N 934-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով: Աշխատանքային խումբը ստեղծվում, դրա անհատական կազմը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումն է և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացումը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խումբը կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտության դեպքում բանակցում է նաև օտարերկրյա պետությունների պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:
5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Աշխատանքային խմբի որոշմամբ դրան կից կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր` աշխատանքային խմբում ներառված մարմինների ներկայացուցիչներից` սահմանելով ենթախմբերի գործունեության ուղղությունները:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:
7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը` նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար գումարվող աշխատանքային խմբի արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նիստի օրակարգը աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին ներկայացվում են կապի և (կամ) ազդարարման հնարավոր միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ անհնարինության դեպքում նիստի օրակարգը կարող է ներկայացվել գումարված նիստի ընթացքում:
9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների` աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/5-ը:
11. Աշխատանքային խումբն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Աշխատանքային խմբի ղեկավարը քվեարկում է վերջինը:
12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:
14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:
15. Նիստերի արձանագրությունները ստորագրում են աշխատանքային խմբի ղեկավարը և քարտուղարը:
16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
4) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները.
5) աշխատանքային խմբի որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
7) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»: