Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

20 սեպտեմբերի 2019 թվականի N 1854-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 425-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունիսի 21-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի պետական գրանցման վկայականի միասնական ձևը և դրա լրացման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի ապրիլի 27-ի N 397-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 425-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի.

i

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «անդամ-պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան» բառերով,

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Վկայականի ձևակերպման նպատակով լաբորատոր հետազոտություններն (փորձարկումներն) իրականացվում են ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից (այսուհետ` փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ), իսկ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) առկայության դեպքում` ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված և միաժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Տ. Խաչատրյան

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
20.09.2019
N 1854-Ն
Հրաման