Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ...

 

 

041.0229.300315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2015 թվականի N 229-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2015 թվականի մարտի 30-ի

N 229-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Հ. Հովհաննիսյան    - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Հ. Արշամյան        - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Գոգյան          - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի

                         նախագահ

 

    Հ. Դանիելյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Դ. Գյուրջինյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության լեզվի կոմիտեի նախագահ

 

    Ա. Շագաֆյան        - Կրթության տեսչական մարմնի ղեկավար

 

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ռ. Սուքիասյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության բարձրագույն և հետբուհական

                         մասնագիտական կրթության վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Ռ. Յիրիկյան        - «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ռ. Կարապետյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

    Հ. Մուսայելյան     - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Յակուբյան       - Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Մուրադյան       - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

 

    Ա. Թադևոսյան       - ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող,

                         ազգագրագետ (համաձայնությամբ)

 

    Գ. Հայրապետյան     - Երևանի  պետական համալսարանի տնտեսագիտության և

                         կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ.,

                         դոցենտ (համաձայնությամբ)

 

    Ա. Թորոսյան        - Երևանի  թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ն. Հարությունյան  - Երևանի պետական համալսարանի մանկավարժության

ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

    Մ. Ապրեսյան        - Երևանի  պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1

                         ամբիոնի վարիչ, բան.  գիտ. թեկնածու, պրոֆեսոր

 

Է. Հարությունյան  - Երևանի պետական համալսարանի սոցիալական

փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ,

փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

    Գ. Հաջյան          - Երևանի  պետական համալսարանի ալիքային պրոցեսների

                         տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ,

                         գիտ. դոկտոր

 

Ռ. Հարությունյան  - Երևանի պետական համալսարանի գենետիկայի և

բջջաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր,

պրոֆեսոր

 

    Ա. Վաղարշյան       - Երևանի  պետական համալսարանի պետության և  իրավունքի

                         տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ.

                         դոկտոր, պրոֆեսոր

 

    Ա. Աթանեսյան       - Երևանի  պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի

                         ամբիոնի վարիչ, քաղ.  գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

    Ս. Շուքուրյան      - Երևանի  պետական համալսարանի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի

                         գիտական ղեկավար, ֆիզմաթ, գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

    Ա. Սողոմանյան      - Երևանի  պետական համալսարանի ոոմանագերմանական

                         բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

 

    Ռ. Խաչատրյան       - Երևանի  պետական համալսարանի լրագրության

                         ֆակուլտետի ուսանողուհի

 

    Դ. Ափոյան          - Երևանի  պետական համալսարանի միջազգային

                         հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

 

    Բ. Հովհաննիսյան    - Երևանի  պետական համալսարանի ռադիոֆիզիկայի

                         ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

 

    Գ. Մանուկյան       - Երևանի  պետական համալսարանի իրավագիտության

                         ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

 

    Շ. Հակոբյան        - Երևանի  պետական համալսարանի տնտեսագիտության և

                         կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող

 

    Ա. Գարեգինյան      - Երևանի  պետական համալսարանի սոցիոլոգիայի

                         ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

 

    Հ. Վարդումյան      - Երևանի  պետական համալսարանի կենսաբանության

                         ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

 

(հավելվածը փոփ. 11.12.15 թիվ 1206-Ա, 31.01.17 թիվ 69-Ա, 26.12.17 թիվ 1536-Ա, 28.12.2018 թիվ 1690-Ա, 21.01.2019 թիվ 55-Ա, 17.10.2019 թիվ 1495-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.03.2015
N 229-Ա
Որոշում