Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2019 թվականի N 1529-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումը (այսուհետ` Որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`

«2.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:»:

i

2. Որոշման N 1 հավելվածում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ, որոնցից երկուսը` գործարար ոլորտի շահերը ներկայացնող» բառերով:

3. Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողով`

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ»:

4. Որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» բառերը փոխարինել «Հասարակական կազմակերպությունների» բառերով:

5. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով`

i

«7.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպություններից երկուսը խորհրդի կազմում կարող են ընդգրկվել, եթե վերջին հինգ տարիների ընթացքում ունեն գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ:»:

i

6. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով`

«13.1. Հասարակական կազմակերպության մասնակցությունը խորհրդի կազմում համարվում է դադարած ՀՀ արդարադատության նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10-րդ օրը: ՀՀ արդարադատության նախարարությունը սահմանված կարգով անցկացնում է նոր մրցույթ` այդ մասին խորհրդի առաջիկա նիստում զեկուցելով:»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.10.2019
N 1529-Ն
Որոշում