Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1414-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2019 թվականի N 1530-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1414-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ս. Սողոմոնյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Ավետիսյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով.

2) «Վ. Մինասյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Խաչատրյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.10.2019
N 1530-Ա
Որոշում