Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂ ...

 

 

040.1517.051212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1517-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԿՈՒՏԱԿՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1517-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԿՈՒՏԱԿՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգի հետ կապված հարաբերությունները:

i

2. Բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվությունը (այսուհետ` բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդ) ստեղծվում և պահպանվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում (այսուհետ` նախարարություն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախարարությանը հատկացվող պահպանման ծախսերի հաշվին:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքում կազմված (մշակված)` պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

 

II. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

4. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պետական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված նյութերի (ավարտական հաշվետվությունների) և տվյալների հիման վրա:

5. Պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրված հատկացումներով իրականացված բնապահպանական ծրագրերի ավարտական հաշվետվություններից մեկական օրինակ անվճար, մեկամսյա ժամկետում` թղթային և էլեկտրոնային կրիչներով տրամադրվում է նախարարությանը:

6. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են նախարարությունում` անժամկետ, էլեկտրոնային և (կամ) թղթային կրիչներով` նախարարության աշխատակազմում:

7. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդում ընդգրկված նյութերի և տվյալների ցանկը նախարարությունը տեղադրում է իր պաշտոնական կայքում:

 

III. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

8. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդում առկա տեղեկատվությունը տրամադրում է նախարարությունը:

9. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդի տեղեկատվությունը կարող է տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, ժամանակացույցերի և այլ նյութերի տեսքով:

10. Իրավաբանական և ֆիզիկական անձինք նշված տեղեկատվությունն ստանալու նպատակով դիմում են նախարարություն: Տեղեկատվությունը տրամադրվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվության պաշտոնական տրամադրումն իրականացվում է անվճար` դրանց կողմից ներկայացված հարցման դեպքում:

12. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդի թղթային բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Ցանկության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել էլեկտրոնային փոստի և (կամ) էլեկտրոնային կրիչի միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2012
N 1517-Ն
Որոշում