Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈ ...

 

 

041.1493.071118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2018 թվականի N 1493-Ն

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

1. Հաստատել`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը` քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի, փորձի և կրթության առնվազն հետևյալ չափանիշները`

1) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

2) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը` քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում), կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում).

3) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը` քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի:

(2-րդ կետը փոփ. 20.05.2019 թիվ 561-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 7-ի

N 1493-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ

 

._____________________________________________________________________.

|NN |            Մարմինը              |       Ժամկետը                 |

|ը/կ|                                 |                               |

|___|_________________________________|_______________________________|

|1. |Դատական դեպարտամենտ              |սույն որոշումն ուժի մեջ մտնելու|

|   |                                 |օրվան հաջորդող օրը             |

|___|_________________________________|_______________________________|

|2. |Դատախազություն                   |սույն որոշումն ուժի մեջ մտնելու|

|   |                                 |օրվան հաջորդող օրը             |

|___|_________________________________|_______________________________|

|3. |Ազգային ժողովի աշխատակազմ        |համապատասխան օրենքն ուժի մեջ   |

|   |                                 |մտնելուց երկու ամիս հետո       |

|___|_________________________________|_______________________________|

|4. |Պաշտպանության նախարարություն     |                               |

|___|_________________________________|_______________________________|

|1) |քաղաքացիական հատուկ ծառայության  |2019 թվականի հունվարի 1        |

|   |պաշտոն զբաղեցնողների համար       |                               |

|___|_________________________________|_______________________________|

|2) |զինվորական ծառայության պաշտոն    |իրավական հիմքի առաջացման       |

|   |զբաղեցնողների համար              |օրվանից մեկ ամիս հետո          |

|___|_________________________________|_______________________________|

|5. |Զինված ուժերի գլխավոր շտաբ       |իրավական հիմքի առաջացման       |

|   |                                 |օրվանից մեկ ամիս հետո          |

|___|_________________________________|_______________________________|

|6. |Ռազմաարդյունաբերության կոմիտե    |                               |

|___|_________________________________|_______________________________|

|1) |քաղաքացիական հատուկ ծառայության  |2019 թվականի հունվարի 1        |

|   |պաշտոն զբաղեցնողների համար       |                               |

|___|_________________________________|_______________________________|

|2) |զինվորական ծառայության պաշտոն    |իրավական հիմքի առաջացման       |

|   |զբաղեցնողների համար              |օրվանից մեկ ամիս հետո          |

|___|_________________________________|_______________________________|

|7. |Հատուկ քննչական ծառայություն     |2019 թվականի հունվարի 1        |

|___|_________________________________|_______________________________|

|8. |Քննչական կոմիտե                  |2019 թվականի հունվարի 1        |

|___|_________________________________|_______________________________|

|9. |Սահմանադրական դատարանի աշխատակազմ|համապատասխան օրենքն ուժի մեջ   |

|   |                                 |մտնելուց երկու ամիս հետո       |

|___|_________________________________|_______________________________|

|10.|Պետական եկամուտների կոմիտե       |համապատասխան օրենքն ուժի       |

|   |                                 |մեջ մտնելուց երկու ամիս հետո   |

|___|_________________________________|_______________________________|

|11.|Ոստիկանություն                   |համապատասխան օրենքն ուժի մեջ   |

|   |                                 |մտնելուց երկու ամիս հետո       |

|___|_________________________________|_______________________________|

|12.|Հարկադիր կատարումն ապահովող      |2019 թվականի հունիսի 1         |

|   |ծառայություն                     |                               |

|___|_________________________________|_______________________________|

|13.|Քրեակատարողական ծառայություն     |2019 թվականի հունիսի 1         |

|___|_________________________________|_______________________________|

|14.|Մարդու իրավունքների պաշտպանի     |համապատասխան օրենքն ուժի մեջ   |

|   |աշխատակազմ                       |մտնելուց երկու ամիս հետո       |

|___|_________________________________|_______________________________|

|15.|Փրկարար ծառայություն             |2019 թվականի հուլիսի 1         |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 08.02.2019 թիվ 106-Ն, 28.03.2019 թիվ 316-Ն, 17.04.2019 թիվ 423-Ն, 20.05.2019 թիվ 561-Ն, 30.10.2019 թիվ 1569-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 7-ի

N 1493-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու միջոցառումները:

2. Սույն ծրագրով նախատեսված հարաբերությունները տարածվում են օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի N 1493-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածով նախատեսված մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) վրա:

3. Որոշման N 1 հավելվածի 3-րդ, 7-9-րդ և 14-րդ կետերում նշված մարմիններին առաջարկել, իսկ 4-6-րդ, 10-13-րդ կետերում նշված մարմիններին հանձնարարել որոշման N 1 հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ` քաղաքացիական ծառայության գրասենյակ) համաձայնեցմանը ներկայացնել նոր անվանացանկերը` քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միաժամանակ:

(3-րդ կետը փոփ. 20.05.2019 թիվ 561-Ն որոշում)

4. Այն համապատասխան մարմինները, որոնք ունեն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, սակայն չունեն գլխավոր քարտուղարի պաշտոն, ապա որոշման N 1 հավելվածի 3-րդ, 7-9-րդ և 14-րդ կետերում նշված մարմիններին առաջարկել, իսկ 4-6-րդ, 10-13-րդ կետերում նշված մարմիններին հանձնարարել սույն ծրագրի 3-րդ կետով նախատեսված անվանացանկում ներառել գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելն զբաղեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 20.05.2019 թիվ 561-Ն որոշում)

5. Գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:

6. Որոշման N 1 հավելվածի 3-րդ, 7-9-րդ և 14-րդ կետերում նշված մարմիններին առաջարկել, իսկ 4-6-րդ, 10-13-րդ կետերում նշված մարմիններին հանձնարարել որոշման N 1 հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետը լրանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում քաղաքացիական ծառայող համարված պետական ծառայողներին առանց մրցույթի նշանակել քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

7. Պետական ծառայության պաշտոններում օրենքով սահմանված կարգով փոխարինող և (կամ) պայմանագրով պաշտոն զբաղեցնող և (կամ) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց հետ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև համապատասխան հիմքերի վերացումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Համապատասխան մարմիններում թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնները մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգն ուժի մեջ մտնելն զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Առաջարկել դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական դեպարտամենտում դատական ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոնները` բացառությամբ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պաշտոնների, մեկամսյա ժամկետում ընդգրկել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնել նոր անվանացանկերը` սույն ծրագրի 3-րդ կետին համապատասխան կազմված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միաժամանակ:

10. Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում դատախազության և դատական դեպարտամենտի պետական ծառայողներն օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2018
N 1493-Ն
Որոշում