Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 576-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1547-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարություն 2012 թվականի մայիսի 3-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույքը հանձնելու մասին» N 576-Ա որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ապահովել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրականացրած ծրագրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հետագա իրագործման շրջանակներում ստանձնած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների, կնքված պայմանագրերի և այլ փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել կնքված պայմանագրերում և այլ փաստաթղթերում` սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

4. Ընդունել ի գիտություն, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այդ թվում` «ԱՖԾԿԿ» պետական հիմնարկի) վերապահված իրավունքները և պարտականությունները սույն որոշման 1-ին կետի ուժով անցնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2019
N 1547-Ա
Որոշում