ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2019 թվականի N 1588-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին մասնակցելու և Պեկինում գործարար համայնքի հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 3-5-ը Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), իսկ նոյեմբերի 5-7-ը` Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Շանհայ, Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տիգրան Ավինյանինը` Շանհայ-Պեկին ճանապարհածախսի, օրապահիկի և Պեկինում գիշերավարձի հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ավետ Ադոնցինը` Շանհայ-Պեկին ճանապարհածախսի, օրապահիկի և Պեկինում գիշերավարձի հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Վարոս Սիմոնյանինը` Շանհայ-Պեկին ճանապարհածախսի, օրապահիկի և Պեկինում գիշերավարձի հետ կապված ծախսերը, իսկ Արմեն Եգանյանինը` գործուղման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Վիկտորյա Այդինյանինը` ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Ավինյանի, Ավետ Ադոնցի և Վարոս Սիմոնյանի` Երևան-Շանհայ և Պեկին-Երևան ուղղությամբ ճանապարհածախսը և Շանհայում գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` ապահովել պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
(որոշումը փոփ. 12.11.2019 թիվ 1670-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. նոյեմբերի 1-ի
N 1588-Ա որոշման
ԿԱԶՄ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՇԱՆՀԱՅ ԵՎ ՊԵԿԻՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (04.11.2019թ.-07.11.2019թ.)
Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(03.11.2019թ.-07.11.2019թ.)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(03.11.2019թ.-07.11.2019թ.)
Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
(04.11.2019թ.- 07.11.2019թ.)
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
զարգացման վարչության պետ
(03.11.2019թ.-10.11.2019թ` Շանհայ)