Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 նոյեմբերի 2019 թվականի N 604-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 600-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների կանոններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» N 600-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ` նաև կարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` նաև օրենք) նախատեսված գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց (այսուհետ` նաև Անձ) գործունեության հետ կապված հարաբերությունները: Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Լիազորված մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտերով:».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3 կետով`

i

«4.3. Անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր ժամանակավոր բացակայության հիմքի առաջացման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հանձնման-ընդունման ակտով մյուս Անձին է փոխանցում տվյալ օրվա դրությամբ չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը, ներառյալ ընդունված, սակայն տեղեկագրում չհրապարակված որոշումները: Ընդունված, սակայն չհրապարակված որոշումները տեղեկագրում հրապարակում է գնումների հետ կապված բողոքներ քննող այն անձը, որին հանձնվել է որոշումը` այն ստանալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ընդ որում տվյալ օրվա դրությամբ չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերի մասով գործերի քննությունը սկսվում է սկզբից: Անձի կողմից սույն կետով նախատեսված կարգով չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը, ներառյալ ընդունված, սակայն տեղեկագրում չհրապարակված որոշումները մյուս անձին փոխանցելու պահից մինչև Անձի ժամանակավոր բացակայության հիմքի վերացումը Լիազոր մարմինը տվյալ Անձին բողոքներ և օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթեր չի տրամադրում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Ա. Ջանջուղազյան

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
11.11.2019
N 604-Ն
Հրաման