ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՍԱՀԱԿ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.
Սահակ ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 6
Երևան
ՆՀ-290-Ա