Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 50-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1778-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս ու շենք և «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս ամրացնելու մասին» N 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել համապատասխանաբար (2400 քառ. մետր) և (800 քառ. մետր) բառերը.

2) որոշման 1-ին կետի (250 քառ. մետր) և (100 քառ. մետր) թվերի և բառերի փոխարեն համապատասխանաբար լրացնել (327.13 քառ. մետր) և (111.59 քառ. մետր) թվերը և բառերը.

3) որոշման վերնագրում և 1-ից 3-րդ կետերում «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» և «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» բառեր փոխարինել համապատասխանաբար» Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2019
N 1778-Ա
Որոշում