Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ...

 

 

040.0439.240501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2001 թվականի N 439

 

«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարկառու հանդիսացող Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կարգավորման, պետական երաշխիքով չապահովված պարտքերի վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` համաձայնեցնելով «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ` 15-օրյա ժամկետում ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 4,518,050 ԱՄՆ-ի դոլար), «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 750,000 ԱՄՆ-ի դոլար), «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 750,000 ԱՄՆ-ի դոլար), «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 750,000 ԱՄՆ-ի դոլար), «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 750,000 ԱՄՆ-ի դոլար), «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 700,000 ԱՄՆ-ի դոլար), «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության (վարկերի հիմնական գումարը` 700,000 ԱՄՆ-ի դոլար) կողմից հասարակ մուրհակների թողարկումը և դրանց փակ տեղաբաշխումը «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, դրանց անվանական արժեքի չափով մարելով «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2001 թվականի հունիսի 1-ի դրությամբ առկա վարկային պարտավորությունները` վարկերի հիմնական գումարների և տոկոսների մասով:

Մուրհակները թողարկվում են տարեկան 16 տոկոս միջին տոկոսադրույքով, 8-30 ամիս վճարման ժամկետով: Մուրհակ թողարկողը պարտավորվում է դրա վճարման նախատեսված օրվանից սկսած մուրհակատիրոջը վճարել մուրհակում նախատեսված գումարը և հաշվարկված տոկոսները կամ մուրհակի կազմման օրվանից սկսած մուրհակն ընդունել որպես իր կողմից արտադրվող (իրացվող) ապրանքի դիմաց վճարում` մուրհակի անվանական արժեքի և հաշվարկված տոկոսների չափով:

(1-ին կետը փոփ. 04.06.01 թիվ 490 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից էլեկտրական էներգիայի ու բնական գազի վճարման համար բյուջետային հիմնարկների և իրավաբանական անձանց համար նախատեսված հատկացումների (ներառյալ սուբսիդիաները) գումարները համապատասխան մատակարարների կողմից սույն որոշման 1-ին կետին համապատասխան թողարկված մուրհակների մարմանն ուղղելու կարգը` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում էլեկտրական էներգիայի վճարման համար բյուջետային հիմնարկների և իրավաբանական անձանց համար նախատեսված հատկացումների (ներառյալ սուբսիդիաները) գումարների մի մասը տվյալ ամսվա 25-30-ի սահմաններում հատկացվում են էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների` «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող բանկային հաշիվներին, որոնց մի մասի հաշվին «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը գանձում է տվյալ պահին մարման ենթակա էլեկտրաէներգիա բաշխող ընկերության թողարկած համապատասխան մուրհակի (մուրհակների) գումարը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում էլեկտրական էներգիայի վճարման համար բյուջետային հիմնարկների և իրավաբանական անձանց համար նախատեսված հատկացումների (ներառյալ սուբսիդիաները) գումարների մի մասը տվյալ ամսվա 25-30-ի սահմաններում փոխանցվում են էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների` «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող բանկային հաշիվներին, որոնց մի մասի հաշվին տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունը յուրաքանչյուր անգամ «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից գնում է «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության թողարկած մուրհակները (սույն պայմանի կիրառման նպատակով էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը վաճառքի ենթակա համապատասխան մուրհակի գումարը «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն անվիճելի կարգով գանձում է տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերության բանկային հաշվից, նույն օրը տվյալ մուրհակը, ինդոսամենտ կատարելով, ուղարկում է տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերություն): Տվյալ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունն այդ մուրհակներն ինդոսամենտով փոխանցում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը` գնված էլեկտրական էներգիայի դիմաց: «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը դրանցով վճարում է կատարում «Երևանի ՋԷԿ», «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություններին` ստացված էլեկտրական էներգիայի դիմաց: Ջերմաէլեկտրակայանների թողարկած մուրհակները մարվում են կատարմամբ: «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության թողարկած մուրհակներն ինդոսամենտով ջերմաէլեկտրակայաններին անցնելուց հետո վերջիններս դրանցով վճարում են կատարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` ստացված բնական գազի դիմաց, և մուրհակները մարվում են կատարմամբ.

գ) գումարների վճարման ժամանակացույցն ըստ մուրհակատուների գումարների չափերի, համամասնությունները, հնարավոր զեղչերը 15-օրյա ժամկետում սահմանվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հրամանով, որի կատարումը, որպես բաժնետիրոջ ցուցում, պարտադիր է էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների, «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության, «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և ջերմաէլեկտրակայանների համար.

դ) սույն կետով նախատեսված բյուջետային հատկացումների գումարները «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բանկային հաշիվներին ժամանակին չփոխանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը երաշխավորում է համապատասխան գումարների անվիճելի կարգով գանձումը միասնական գանձապետական հաշվից` մուրհակատիրոջ ինկասո վճարման հանձնարարականով:

(2-րդ կետը փոփ. 04.06.01 թիվ 490 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ժամանակացույցը տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և տալ համապատասխան հանձնարարական ինկասո հաշվարկների կարգավորման վերաբերյալ:

(3-րդ կետը լրաց. 04.06.01 թիվ 490 որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 15-օրյա ժամկետում ապահովել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների հաշվարկային հաշիվների` սահմանված կարգով տեղափոխումը «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերություն և սույն որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այդ հաշիվների գրավադրումը:

(4-րդ կետը լրաց. 04.06.01 թիվ 490 որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2001
N 439
Որոշում