Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման գործընթացը,

i

հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի ««Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» 5.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.6-րդ և 5.7-րդ կետերով.

«5.6. Հաշվետվության աղյուսակ 4-ում բանկի և (կամ) Կենտրոնական բանկի կողմից անճշտությունների հայտնաբերման դեպքում, բանկերը կարող են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 15-րդ աշխատանքային օրը հաշվետվության ուղղված տարբերակը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկը միջին առավելագույն տոկոսադրույքի վերաբերյալ ուղղված տեղեկատվությունը տրամադրում է բանկերին մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը: Սույն կետում նշված ժամկետում բանկերի կողմից ուղղված հաշվետվությունը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում, հաշվետվության աղյուսակ 4-ը ենթակա չէ փոփոխման և հիմք է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պարբերական երաշխիքային վճարները իրականացնելիս:

5.7. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի կողմից միջին առավելագույն տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո բանկը և (կամ) Կենտրոնական բանկը բացահայտում է, որ հաշվետվության աղյուսակ 4-ում լրացված առավելագույն տոկոսադրույքները ճշգրիտ չեն, որի հետևանքով բանկը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին իրականացրել է ավելի քիչ երաշխիքային վճարներ, ապա պարբերական երաշխիքային վճարների հերթական վճարման ժամանակ բանկը պարտավոր է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վճարել տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարբերական երաշխիքային վճարի և փաստացի իրականացված պարբերական երաշխիքային վճարի տարբերության չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Ա. Ջավադյան

 

2019 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2019
N 199-Ն
Որոշում