Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2019 թվականի N 1722-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Ֆինանսների նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

1) դադարեցնել ներքին աուդիտի վարչության գործունեությունը.

2) լիցենզավորման, գործունեության ծանուցման և գնահատման գործակալությունն անվանափոխել լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալության:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 11-րդ կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերությունը.

2) որոշման հավելվածի 32-րդ կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել 17-րդ ենթակետը,

բ. 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալություն:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 21-ից:

(3-րդ կետը փոփ. 21.01.2020 թիվ 63-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2019
N 1722-Լ
Որոշում